Իրանում հաղթել է Իբրահիմ Ռայիսին
Իրանի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է երկրի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ավելի քան 17,8 մլն ձայն, հայտնում է ТАСС-ը: Ընտրություններին մասնակցել է 28,6 մլն մարդ:
Ռայիսին սատարում էր Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին: