Լևոն Արոնյանի և կնոջ՝ բալիկի սպասելու լուրերն ու Անիտայի լուսանկարը կլորիկացած փորիկով
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, երեկ սոցցանցերի իր էջերում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:
Լուսանկարում նրանք Լուվրում են: Կից Անիտան գրել է. «Բարև Փարիզից»: Լուսանկարը քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բալիկի է սպասում։ Անիտան մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված լուսանկարներում նա լայն զգեստներով է: