Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Նորակերտի՝ Ս. Պապիկյանի ընկեր-գյուղապետը փնտրվում է միլիոնների յուրացման համար. Տեսանյութ

Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ համայնքից Yerkir.am-ի խմբագրություն են դիմել՝ ահազանգելով, որ համայնքի ղեկավար Արման Պետրոսյանը, ով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ուսանողական ընկերն է, 2019 թ. գյուղապետ է դարձել վերջինիս հովանավորությամբ (ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետին ստիպել են հրաժարական ներկայացնել), վերջին շրջանում գտնվում է փախուստի մեջ, իսկ գյուղը մատնված է բախտի քմահաճույքին:

Գյուղապետ Արման Պետրոսյանը, ըստ գյուղացիների, 2020 թ. Արցախյան պատերազմից հետո գյուղապետարանի բյուջեից յուրացրել է 6 մլն դրամ, մոտ այդքան էլ հավաքել է գյուղացիներից՝ «Քարվաճառի տղերքի համար սնունդ և այլ պարագաներ հասցնելու» պատրվակով, արդյունքում՝ ոչ նշված գումարները կան, ոչ ինքը: Գյուղացիները, ումից գյուղապետը գումարներ է վերցրել, այժմ փնտրում են նրան, ով, սակայն, որևէ տեղ չի երևում: Գյուղում նաև տեղյակ են, որ գյուղապետ Արման Պետրոսյանը խաղատներ այցելելու հակումներ ունի, և այդ գումարները նա հավաքել է ոչ թե բանակի, այլ խաղատներում վատնելու համար:

Վերջին շրջանում համայնքի ավագանին որոշել է նիստ գումարել՝ առկա անորոշ վիճակից ելքեր գտնելու համար: Լսելով դա՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ շտապ կարգով հանդիպել է Նորակերտ համայնքի ավագանու հետ՝ հորդորելով առայժմ ոչինչ չանել և սպասել: Պապիկյանը նաև նախընտրական խոստումներ է տվել, սակայն գյուղացիները փաստում են, որ Պապիկյանի ընկերոջ գյուղապետության տարիներին գյուղում ոչինչ չի արվել, ճանապարհները՝ քանդուքարափ են, ենթակառուցվածքները՝ քայքայված և այլն: Գյուղացիները փաստում են, որ մինչ իշխանափոխությունը Էջմիածնի շրջանի ամենաարագ զարգացող գյուղերից մեկը համարվող Նորակերտն այժմ այցելուներին է ներկայանում կեղտոտ ու քանդված փողոցներով:

Զանգահարեցինք Արման Պետրոսյանի՝ համայնքապետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով, որն անհասանելի էր: Զանգահարեցինք համայքապետի տեղակալին՝ խնդրելով գյուղապետի հեռախոսահամարը կամ վերջինիս գտնվելու վայրի մասին տեղեկություններ: Վերջինս պատասխանեց, որ չունի գյուղապետի հեռախոսահամարը, ինչը տարօրինակ էր. «Այ ցավդ տանեմ, ինքը հիմա իր դիմումը գրել է, բայց հիմա ինքը չկա, չեմ կարում գտնեմ, չի գալիս գյուղ ուղղակի, նա հրաժարական է գրել, բայց հլը չի հիմնավորվել էլի»: Վերջին անգամ ավագանու նիստ չի կայացել, իսկ դրանից առաջ կայացած նիստին գյուղապետը չի մասնակցել. սա ևս փաստեց համայնքապետի տեղակալը: Ինչո՞վ է պայմանավորված նրա բացակայությունը՝ հարցին, տեղակալը պատասպանեց. «Դե ես իր հետ չեմ զրուցել, տարբեր պատճառաբանություններ կան երևի, հազարից մեկ զանգում կամ չի զանգում էլի, էդպես»:

Գյուղապետի տեղակալից լսեցինք ևս մի տարօրինակ լուր. պարզվեց, որ «գյուղից թռած» գյուղապետը ոչ ավել, ոչ պակաս, հանդիսանում է նաև պատգամավորի թեկնածու և զբաղեցնում է Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարը: Այս տեղեկությունն իրականությանը համապատասխանում էր. ԿԸՀ կայքում, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարը հենց Արման Պետրոսյանն է, որի զբաղեցրած պաշտոնը ԿԸՀ-ում հաստատված է որպես Նորակերտի համայնքապետ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>