Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
Իրանի նախագահական ընտրություններում քվեարկությունը սկսվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել է շուրջ 66,8 հազար ընտրատեղամաս։
Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ևս 133 երկրում, որտեղ կբացվի 234 ընտրատեղամաս:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 52,31 միլիոն իրանցի:
Նախագահի թեկնածուներն են՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին և Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ 2 ժամկետ անընդմեջ զբաղեցնում է նախագահի պաշտոնը։