«Ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ». Մինասյան. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանի «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը
Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից
Ո՞վ է հաջորդ թիրախը
Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են
Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի` հունիսի 17-ին հրավիրված հանրահավաքին:
«Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը հաշվետվություն էին ներկայացնում իրենց հաջողությունների մասին, նրանք հույսը դրել էին մի բանի՝ կարճ հիշողության վրա: Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:
Կարևոր է, որ հիշենք: Կարևոր է, որ ոչ ոք չմոռանա, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ: Իսկ առավել հաճախ`ողբերգությամբ»,-գրել է Միքայել Մինասյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ: