Ռուսաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրավերով կժամանի Մոսկվա՝ մասնակցելու միջազգային անվտանգության իններորդ մոսկովյան համաժողովին: Հունիսի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առկա իրավիճակի եւ Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնեւի քննարկումների վերաբերյալ: Փոխանցում է NEWS.am-ը։
Հունիսի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում ընթացիկ վիճակի եւ Անդրկովկասում կայունության վերաբերյալ ժնեւյան քննարկումների վերաբերյալ: