Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Պատերազմ Արցախում
Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է

Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել Ադրբեջանում, բայց դեռ կարիք կա բանակցելու ՌԴ-ի հետ. թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի մասին» խորագրով գրառում է արել Տելերագրամի իր ալիքում։

«Այսօր հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ Թուրքիայի նախագահի մամուլի ասուլիսի սղագրությունը։ Ասուլիսի ընթացքում Էրդողանը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում և Ադրբեջան այցելության ժամանակ վարած բանակցությունների մասին։ 

Ու թեև համաշխարհային լրատվականները այժմ արագ տարածում են այն լուրը, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է հիմնելու, սակայն ես կբերեմ Էրդողանի ամբողջական պատասխանը, որը պարունակում է կարևոր նրբերանգներ։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» (ստորագրված՝ 15.06.2021) նախատեսվո՞ւմ է Թուրքիայի ռազմաբազաների բացում Ադրբեջանում, Էրդողանը բառացի պատասխանել է. «Դա այժմ մեր ներկայացրած կետերից դուրս չէ (նկատի ունի «Շուշիի հռչակագրի» տեքստի դրույթները)։ Այս հարցում ավելի ուշ զարգացումներ, ընդլայնումներ կարող են լինել։ Այժմ այստեղ մասնավորապես շատ ավելի կարևոր է սահմանները վերցնել ապահովության և երաշխքի տակ։ [Բազայի] հարցում մասնավորապես կարևոր է նաև Ի. Ալիևի Պուտինի հետ կատարելիք միջանկյալ հանդիպումները, որոնց արդյունքում այս հարցը կարող է տարբեր կերպ զարգնալ, մեր անելիք հանդիպումները կարող են այս հարցը այլ կերպ զարգացնել»։

Այս պատասխանից կարող ենք եզրակացնել․

◾️ Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես ռազմաբազա հիմնել Ադրբեջանի տարածքում։

◾️ Այդ հարցը որոշված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, սակայն դեռ կարիք կա բանակցելու Ռուսաստանի հետ, ընդ որում՝ այդ հարցով պետք է զբաղվի թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։

◾️ Հստակ չէ, թե ինչպիսին կլինի այս հարցում ռուսական (և այլ կողմերի) դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնին «Շուշիի հռչակագրի» կնքումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական ամենատարբեր շրջանակներում։

Տարածաշրջանը եռում է, սրընթաց զարգացումները, ինչպես նաև հավանական պատերազմն առջևում են։ Հայաստանը պետք է օր առաջ պատրաստվի դիմակայելու այս նոր մարտահրավերներին և օգտվելու հնարավորություններից։ Դրա առաջ քայլը հունիսի 20-ն է, երբ տգետների ու կապիտուլիանտների կառավարությունը կհեռացվի իշխանությունից և կսկսվի պետական համակարգի վերականգնումը»։

 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>