Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

«Ալիևը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ազգային ուժեր. ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում 50+1 ձայներ կունենա». Էդուարդ Շարմազանով

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իշխանության այն հայտարարություններին, թե ընտրությունների օրը պատրաստվում են «դեբոշներ» սարքել։

Շարմազանովն ասաց՝ գլուխները պատով կտան, եթե նման բան անեն։

«Երևանն ու Հայաստանը պոլիգոն չեն, որ այստեղ քաղաքացիական բախումների գնան, դրա համար եմ ասում, որ յուրաքաչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը։ Ալիևի ու Էրդողանի այս կամակատարն ուզում է Հայաստանն էլ իր հետ տանի անդունդ, արդեն կիսով չափ տարել է։ Այսօր Արցախը որպես պետություն՝ փաստացի գոյություն չունի, Հայաստանը որպես ինքնիշխան պետություն՝ գոյություն չունի։ Մեր քաղաքացիական դիրքորոշումը պետք է հստակ դրսևորենք և թույլ չտանք, որ որևէ անօրինակ դեպք, բախում լինի Հայաստանում։ Հայաստանի այս ներքին անկայուն վիճակը ձեռնտու է երեք հոգու՝ Նիկոլին, Էրդողանին և Ալիևին։ Չագուչներից ու մուրճերից է խոսում։ Մուրճով խոսացո՞ղ ես, 1000 հոգով Սյունիք գնացո՞ղ ես, գնա Սև լիճը, Սոթքը ազատագրի, գնա դրանց Շուռնուխից քշի»,- նշեց Է. Շարմազանովը։

Ըստ նրա, երեք տարվա ընթացքում և Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի հանդգնել որևէ թթու խոսք ասել Ալիևին։ Հետևաբար՝ ի՞նչ անուն դնել այն էակին, որն աջուձախ սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին, առավոտից երեկո ճղճղում է,  բայց Շուշիում Ալիևի ու Էրդողանի հանդիպման մասին որևէ խոսք չի ասում։

«Ի՞նչ անուն դնենք մեկին, որին պոլի շորի, գնդակի նման տշում են Ադրբեջանի ղեկավարները հրապարակային, և նրանց թթու խոսք չի ասում։ Ի՞նչ անուն դնենք նրան, որ նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի նշում։ Նա ադրբեջանցի ահաբեկիչներին միանգամից վերադարձնում է  Ադրբեջանին, բայց մեր տղաների հարցը չի կարողանում լուծել։ Կամ, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո բունկերից վրեժի կոչեր էր անում, դիրքերը պահող տղերքին կոչ էր անում՝ գային ու քաղաքացիական վրեժ լուծեին։ Այս ամենի անունը պետք է լինի մեկ բան՝ կապիտուլյանտ, որը պետք է լինի պատմության աղբանոցում»,- հավելեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների  երկրորդ փուլի հավանականությանը, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ ներկայիս կապիտուլյանտ իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում չունի իշխանություն և չունի ժողովրդի մեծամասնության վստահություն, դա է ապացուցում բոլոր մարզերում իշխանության կողմից մասսովկանների ապահովումը։

«Ես չեմ կարծում, որ Ալիևը ընտրություններից երկու օր առաջ հերթական օգնության ձեռքը մեկնի նրան, որովհետև Ալիևը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության  գալ ազգային ուժեր, բայց այդ ուժերը գալու են։ Այդ ուժերի մեջ աներկբա ու հաստատակամորեն լինելու է նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։

Կարծում եմ՝ ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայներ կունենա»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>