Երեխան ունի դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, վիճակը ծայրահեղ ծանր է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Դիտել նաև
Բոլորը լծվել են քվե բերելու գործին. ՊՆ–ում ծառայող արցախցիների առաջ պայման է դրվել
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան
Սուրեն Պապիկյանը միայն կարգալույծի պատարագին է մասնակցում
Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

