Վարդենիսում Քոչարյանին մանգաղ նվիրեցին` քաղաքական մոլախոտի վերացման համար. Տեսանյութ
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը
Վարդենիսի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ են նվիրել:
Վարդենիսի բնակիչը, հիշեցնելով, որ վարչապետի պաշտոնակատարը մուրճով է քայլում, նշեց, որ մուրճն ու մանգաղը բանվորի եւ գյուղացու հայտնի գործիքներն են: «Ես ուզում եմ ձեզ մանգաղ նվիրել, որպեսզի այս մանգաղով ամբողջ մոլախոտը հեռացնեք քաղաքականությունից»,- ասաց Վարդենիսի բնակիչը:
Նախկին նախագահը մոտեցավ բեմի եզրը, ընդունեց նվերը եւ սեղմեց նվիրողի ձեռքը:
«Սկզբում վախեցա: Կարծում էի, որ կաստրացիայի գործիք է»,- կատակեց Քոչարյանը` նայելով վախեցնող մանգաղին:
«Խոստանում եմ օգտագործել այն իր ուղիղ նշանակությամբ»,- խոստացավ վարչապետի թեկնածուն:

