ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով նիստը կկայանա այսօր
Երեկ Վարչական դատարանը քննեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցադիմումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Զարթոնք» կուսակցությունից:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ներկայացած անձինք չունեին կուսակցության գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 17.06.2021թ. ժամը` 12:30-ին ՀՀ վարչական դատարանում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23 հասցեում):Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը: