Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար

Պետական սեփականության անշարժ գույքերն օտարվել են իրական արժեքից շուրջ 5 անգամ պակաս գնով. 15 քրեական գործ է հարուցվել

2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն իրականացնելիս ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016-2017թթ. «Ֆ...» ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ:

ՍՊ ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են 15 կեղծ եզրակացություններ՝ վավերացված նշված ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որով ընդհանուր 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ, կամ շուրջ 3 անգամ պակաս իրական գնահատված արժեքից, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքերն օտարվել են 79.144.580 ՀՀ դրամ ընդհանուր գումարով կամ շուրջ 5 անգամ պակաս իրական արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 299.555.420 ՀՀ դրամի վնաս:

Հայտնաբերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է 15 քրեական գործ:

Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ դատախազությունը իր ողջ գործիքակազմով հետևողականորեն շարունակելու է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում տեղ գտած չարաշահումների և խախտումների դեպքերը, սիստեմատիկ բնույթ կրող հանցավոր սխեմաները պարզելու, ինչպես նաև մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղեգիծը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>