«Երեկ գլխավոր դերակատարը թույլ տվեց արտահայտություն, որն իր մեջ պարունակում է հանցագործություն». Վահե Հակոբյան. Տեսանյութ
«Երեկ գլխավոր դերկատարը, էս մեր թյուրիմացությունը, սպառնաց, որ քաղաքապետերին փռելու ա ասֆալտներին, հետո փակելու է բանտերում: Ես ուզում եմ ասել՝ ինքն այսօր սպառնում է լեգիտիմ, բացարձակ մեծամասնությամբ ընտրված մարդկանց, որի իրավունքը չունի, բացի այդ՝ ինքը երեկ թույլ տվեց արտահայտություն, որն իր մեջ պարունակում է հանցագործություն: Դրա մասին շուտով հայտարարություն կտարածվի և դուք կծանոթանաք»,- Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի ունեցող «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

