Բաքվում սկսվում է տասնչորս հայ ռազմագերիների քրեական գործով դատավարությունը
Դիտել նաև
Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը
Հայ գերիների խոշտանգումների հանգամանքը դժգոհություն է առաջացրել ԵԽ պատգամավորների շրջանում
ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Haqqin.az»-ը, Բաքվում սկսվում է տասնչորս հայ ռազմագերիների քրեական գործով դատավարությունը։
Ադրբեջանական պարբերականը հայտնում է գերիների անունները՝ Սերոբյան Գեղամ Սամվելի, Ավագյան Հրաչ Արզումանի, Բաղասյան Արմեն Եղիազարի, Գասպարյան Գոռ Վահրամի, Սեֆիլյան Կամո Կարենի, Հակոբյան Վոլոդյա Վաչագանի, Հասերթյան Գեւորգ Նորայրի, Ենգոյան Սիսակ Գրիշայի, Պետրոսյան Ալբերտ Կոմիի, Սեդրակյան Ռոմիկ Միսակի, Մինոսյան Արամ Գառնիկի, Մինոսյան Մկրտիչ Սիմոնի, Մաթեսյան Էդգար Վաչագանի, Կարապետյան Յուրի Տիգրանի։ Գործը կքննվի դատավոր Աֆղան Հաջիեւի նախագահությամբ։ Այսօրվա նիստում կճշտվեն դատապարտյալների անկետային տվյալները։

