«Այս իշխանությունները 18 թվականին հարձակվել են բանակի, եկեղեցու և կրթության վրա». Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ
Այսօր, Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քննադատելով գործող իշխանությունների իրականացրած ծրագրերը, ասաց. «Այս իշխանությունները 18 թվականին հարձակվել են բանակի, եկեղեցու և կրթության վրա, և ծրագրերը փոխելու տեսանկյունից ազգային այդ կոմպոնենտը հնարավոր է թուլացնելով, բայց պարզվում է նաև՝ ֆինանսվարման այդ ընդհանուր բյուջեի տոկոսային հարաբերությունը խախտելով: Պիտի վերականգնենք և օրենքը հաստատենք, ավելին՝ պետք է ավելի շատ ֆինանսավորենք»,- ասաց Ռ. Քոչարյանը: