ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Պապիկյանի ասֆալտային կարիերան․ 4 մլրդանոց պատվեր է ստացել ընկերություն, որն ունի երկու աշխատակից

Օրերս Yerevan.Today-ը հրապարակել էր հետաքննություն՝ «Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր» խորագրով։ Հոդվածում փաստեր էին ներկայացված առ այն, որ ճանապարհների շինարարության որակի հսկողության համար սահմանված ծառայության արժեքը նախապես կազմում էր նախահաշվային արժեքի 1 տոկոսը։ 2019 թվականին փոփոխություն արվեց, որի հիման վրա այդ 1 տոկոսը դարձավ 5 տոկոս և ներառվեց բյուջեի մեջ։ Այսինքն, միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 7,465 մլրդ դրամը, որն այսօրվա փոխարժեքով կազմում է ավելի քան 14 մլն դոլար, գնացել է խորհրդատվություն-վերահսկման վրա։ Ստացվում է՝ ասֆալտ անելով՝ պետպաշտոնյաներ կան, որ դարձել են դոլարային միլիոնատեր։ Նշել էինք, որ այդ վերահսկման իրականացումը, մեկ անձից գնման ընթացակարգով, հատկացված է «Կոքս քնսալթ» ընկերությանը։

Այսպես, ընկերության հիմնադիր-տնօրենը 2019 թ. փոխվել և դարձել է Քարսթեն Գրիզեն (Գերմանիա)։ Ընկերությունն ընդամենն ունի գրանցված 2 աշխատող, որոնցից 1-ը՝ վարորդ, իսկ մյուսը մասնագիտությամբ նախագծող Սահակ Ալեքսանյանն է: Այսինքն՝ շուրջ 4 միլիարդ դրամի պատվերը Տարածքային կառավարման նախարարությունից ստացել է ընդամենը 2 աշխատակից ունեցող ընկերությունը:

Ըետաքրքիր է, որ նշված 4 միլիարդից ընդամենը շուրջ 410 մլն դրամը փոխանցվել է Ճաննախագիծ ընկերությանը, որը և կատարել է ամբողջ աշխատանքը, իսկ թե մնացած գումարը «Կոքսը» ինչ է արել՝ չի երևում․ հավանաբար՝ դուրս է փոխանցել, քանի որ այլ հարկային հաշիվներ չունի դուրս գրված:

Հատկանշական է, որ Ճաննախագիծ ընկերության 88% սեփականատերը մեզ արդեն հայտնի, Սուրեն Պապիկյանի հետ աշխատած ու նրա մտերիմ Բագրատ Բադալյանն է, ով իրեն պատկանող այդ նույն ընկերության տնօրեն է նշանակել Տարածքային կառավարման նախարարության նախկին վարչության պետ Դավիթ Քարտաշյանին:

Հետաքննությունը շարունակվում է․ այլ մանրամասներ՝ հաջորդիվ։

Ասֆալտ անելով ժողովրդին լավություն ցուցադրողների, բայց նաև դրա հաշվին պետպաշտոնյաների արագ հարստացման մեխանիզմներն ամբողջությամբ պետք է բացահայտվեն։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>