Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Վանաձորում կինը սպանել է ամուսնուն. սպանվել է տարիներ առաջ Վանաձորում սպանված «Ճաճոյենց Էդոյի» 34-ամյա տղան

Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդոյի Մարտիրոսյանն է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) և 235 հոդվածի 1-իմ մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործեը) հատկանիշներով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի վրա կան կրակոցի հետքեր: Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով քիչ առաջ ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Արդեն բաժնում բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իր հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Մի օր սա տեղի էր ունենալու, ամուսինը հաճախակի էր ծեծի ենթարկում կնոջը, գրեթե ամեն օր տանից լսում էինք ամուսնու հայհոյախառն արտահայտությունները կնոջ հասցեին: Կինը քար պետք է լիներ, որ դիմանար տարիներ առաջ սպանված Ճաճոյի Էդոյի որդուն»:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>