ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Այսօր, ինչպես և 13 տարի առաջ, ագրեսիվությունը և ատելությունը քարոզում է Նիկոլը

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Բարի օր Հայաստան

Մի քանի դիտարկում

1.Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն մեկը մի կարևոր ու վեհ գաղափար է խորհրդանշում։ Հիմա այդ գաղափարներն ուզում են ոտնատակ տալ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։

2.Խորհրդանշական է, որ հենց այսօր «մուրճով առաջնորդը» ոստիկանական ահռելի ուժերով շրջապատված մեկնում է Սյունիքի գրավմանը։ Պետք է լինենք զուսպ և աչալուրջ` ընդհարումներ և բռնություն թույլ չտալու համար։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես «շարքերի ագրեսիվությունը», առաջնորդից առաջ անցնելով, պարպվում է ընդդիմախոսների շտաբների վրա։

3. Ինձ շատերը հարցնում են` իսկ ինչպե՞ս պայքարել նիկոլիզմի դեմ։ Շատ պարզ. նրա դեմ պայքարել պետք չէ. Ուղղակի նրան պետք է զրկել ատելության քարոզի հեռուստատեսային ռեսուրսից, վարչական լծակներից ու մարդկանց ստիպողաբար հավաքների բերելու հնարավորությունից, և նիկոլիզմն ինքն իրեն կանհետանա։ Այն կանհետանա, երբ մեղմվի մեր հասարակության մեջ առկա համատարած վախը` սեփական կարծիք և հայացքներ ունենալու հանդեպ։ Իսկ մինչ այդ մենք պետք է թույլ չտանք, որ նա բերի նոր բախումների ու նոր բռնության։

4. Երկրում ձևավորվում է քաղաքացիների նոր շերտ` քաղաքացիների, որոնք գիտակցում են պետության հանդեպ իրենց անհատական պատասխանատվության գաղափարը և չեն ուզում դիտորդ լինել։ Սա թերևս միակ լուսավոր միտումն է, որ կա այսօրվա իրականության մեջ։ Ի գիտություն. «Հայաստան» դաշինքի մայիսի 9-ի առաջին հանրահավաքից մինչ այս պահը մեր հավաքներին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ։ Հաշվի առնենք՝ առանց որևէ հարկադրանքի ու վարչական ռեսուրսի։ Եվ սա պատասխանատու քաղաքացիների հասարակության ձևավորման պրոցեսն է։ Շատ ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ հետևում են մեզ եթերում ու սոցիալական ցանցերում։

5.Պետությունն ամբողջությամբ գտնվում է իներցիոն ռեժիմում։ Այն թևակոխում է անկառավարելի քաոսի փուլ, քանի որ պետական ապարատն այլևս չի ընդունում այս իշխանության հեղինակությունը և արժեքը։

6. Դիմում եմ ուժային և իրավապահ կառույցների նիկոլիստական հատվածին, տարբեր կալիբրի պաշտոնյաներին՝ մեկ վայրկյան անգամ ձեզ չթվա, թե այլևս հնարավոր է կասեցնել մեր ժողովրդի ինքնամաքրման այս պատմական պրոցեսը։ Հանուն ձեր իսկ շահի՝ չխաբեք ձեզ։ Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է։ Ձեր խնդիրն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել խաղաղ ու հանդարտ ապրելու նրա անկեղծ մղումները, թույլ չտալ մեր երկրում նոր արյունահեղություն։ Այսօր, ինչպես և 13 տարի առաջ, ագրեսիվությունը և ատելությունը քարոզում է Նիկոլը, բայց հիմա դա անում է ձեր հովանու տակ։

7.Դիմում եմ նիկոլական ատելության համակիր որոշ գործարարների և «հեղինակությունների»։ Չի լինելու ներում, եթե դուք մեկ վայրկյան անգամ հակաօրինական ուժային աջակցություն ցույց տաք այս ֆաշիստական ռեժիմին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>