Ոստիկանությունը Հովիկ Աբրահամյանին աջակցող գյուղապետերին ճնշում է
Politik.am-ը տեղեկացրել էր, որ տասնյակ գյուղապետեր են պատրաստվում լքել ՀՀԿ շարքերը: Գյուղապետերից ոմանք գուցե հանդես գան հրապարակային հայտարարությամբ, որպեսզի ՀՀԿ-ում իրենց հեռացումը չփորձեն կոծկել: Նրանք ՀՀԿ-ից դուրս գալու ցանկություն են հայտնել այն ժամանակ, երբ կուսակցությունը լքեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այս հրապարակումից հետո Armtimes.com լրատվական կայքը մի տեղեկատվություն տպագրեց, ըստ որի Արարատի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն անելանելի իրավիճակում են հայտնվել: Լրատվականին հասած տեղեկությունների համաձայն, մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Սևան Քոչարյանը անձամբ է զրույցի հրավիրում գյուղապետերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։