«Հարցնում եմ կանանց՝ ինչպիսի՞ տղամարդու եք ցանկանում տեսնել ձեր կողքին: Անբանի՞, ում ոչ ոք չի հարգում, ում նվաստացնում են, թե՞ տղամարդու, ում հարգում են, ով պատասխանատու եւ աշխատասեր է»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ընտրությունն ակնհայտ է: «Դուք հասկանո՞ւմ եք՝ ում եք վստահել երկիրը: Վախկոտի, ով շրջապատված է թիկնապահներով: Ժողովուրդ, երեք դուք լսեցի՞ք ձեր երիտասարդ քաղաքապետի ձայնագրությունը: նա ասաց, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ է: Շուտով հոգեկան հիվանդն այլ վայրում կլինի: Անբաններն ու ստախոսները թող ընտրեն «դրան»: Իսկ խիզախ ու աշխատասեր մարդիկ կընտրեն Ռոբերտ Քոչարյանին»,-հայտարարեց Վարդանյանը: