Արզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ին
Դիտել նաև
Տիգրան Արզաքանցյանը ոստիկանություն ահազանգ է տվել, որ իրենից պարտքեր են ուզել ու սպառնացել
Արզաքանցյանը խաբել է ոչ միայն պետությանը. Նա «քցել է» նաեւ քաղաքացուն
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, միայն վերցնելու բան ունենք. «Ուժը Հայրենյաց»
Տիգրան Արզաքանցյանը կուսակցություն է բացում
Տիգրան Արզաքանցյան.«Ես ի՛նձ եմ տեսնում նախագահի պաշտոնում, ես մեծ աշխատանքներ կարող էի անել»
Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Դատական տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Արզաքանցյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 10.06.2021 թ. թիվ 133-Ա որոշումը, որով ԿԸՀ-ն Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին անվավեր էր ճանաչել:
Հայցը ներկայացվել է հունիսի 12-ին և մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Հայցը վարույթ է ընդունվել:
Հիշեցնենք, որ Արզաքանցյանը գլխավորում է Դեմոկրատական կուսակցության ցուցակը, սակայն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նրա գրանցումը՝ վերջին 4 տարում ՀՀ-ում չբնակվելու հիմնավորմամբ: