Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters
16
«Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ Պատերազմ Արցախում
«Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել

Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. Տեսանյութ

«Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց՝ Հայ Առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի հավիտյանս հավիտենից»,– «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլջանում հոգեւորականների հետ կապված հայտնի հայտարարությանը, ասաց  Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (Դադիվանքի վանահայր), ընդգծելով.

-Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սեւացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ:

Տեր Հովհաննեսը փաստում է.

-Ես դեռեւս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հասկացել, որ սրանք եկել են հատուկ ծրագրով, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա եւ երեք օր Վեհափառ հայրապետը չէր կարող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հանեցին Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան եւ հոգեւոր հորը արգելեցին այցելել դպրոց եւ քարոզել քրիստոնեություն: Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը:

Հիշում եք, երբ ես Դադիվանքից չէի ցանկանում դուրս գալ, երբ ես նոյեմբերի տասին գրեցի՝ Նիկոլը ինձանից հարցրել ես, որ ընդամենը մեկ ստորագրությունով Դադիվանքը տվեցիր քո բարեկամներին: Ես հենց այնպես չեմ նշել «քո բարեկամներին» արտահայտությունը: Ես պետք է նոյեմբերի տասնհինգին դուրս գայի, բայց խոստացա, որ դուրս չեմ գալու, եւ միայն նոյեմբերի 24-ի գիշերը՝ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ դուրս եկա ընտանիքիս հետ միասին, որովհետեւ այլեւս ապահովված չէր մեր անվտանգությունը: Երբ ես դուրս եկա Դադիվանքից՝ ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի, որ չմնացի Դադիվանքում: Բայց լինելով հայ քրիստոնյա ես դա չարեցի, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցու զավակը իրավունք չունի ինքնասպանություն գործելու:

Բայց այս հողատու, կապիտուլյանտ դավաճանը հանգիստ կարող էր եւ կարող է ինքնասպան լինել, որովհետեւ ինքը քրիստոնյա չէ եւ հայ եկեղեցու զավակ չէ: Եվ դա է պատճառը, որ նա առաջինը հարձակվում է հենց հայ եկեղեցու վրա: Հազար յոթ հարյուր տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջեւ հենց նման նպատակ է դրել, բայց ես վստահեցնում եմ Ձեզ սիրելի ժողովուրդ՝ դա այդ դավաճանի մոտ չի ստացվելու:

Ամփոփելով խոսքը հոգեւոր հայրը դիմեց հանրությանը.

-Ժողովուրդ ջան էլ ինչ ապացույց է մեզ պետք՝ զոհեր, գերիներ, վիրավորներ, հողերի հանձնում, զոհված նահատակների պարկերի մեջ՝ նկուղներում պահել:

Հիշեք, թե ինչպես էր Նիկոլը հպարտորեն ասում, թե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է եւ մեր տանկերը հասնելու են Բաքու: Ճիշտ էր ասում, պարզապես մենք չէինք հասկացել, որ մեր տանկերը իրոք հասնելու են Բաքու, որ հետո ադրբեջանական շքերթին մասնակցեն: Դավաճանի կինը ճիշտ էր ասում ասելով, որ Շուշիում պետք է մուղամ լսենք, այսօր լսում են: Ինք նախորոք ամեն ինչ ասել է:

Սիրելի՛ հայրորդիներ, մեզ գիժ առաջնորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայլուն ապագա: Ես չեմ ուղորդում ժողովրդին, թե ում իրենց ձայնը տան, պարզապես հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտուլյանտներին իշխանության ղեկից: Ես վստահ եմ, որ շատ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք:

iravunk.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>