Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters
16
«Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ Պատերազմ Արցախում
Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ»

Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ, որքան էլ շրջիկ խմբերով մարդաշատության պատրանք ստեղծի. Ագնեսա Խամոյան

Քարոզարշավային այս օրերին մեր հանրության համար ակնհայտ է, որ Փաշինյանը չի կարողանում թաքցնել իր հոգեբանական խնդիրները, հպարտանում է, թե իրեն հաջողվել է հոգեխանգարմունքի հասցնել իր ընդդիմախոսներին, այսինքն՝ մարդը հպարտանում է իր հոգեկան խնդիրներով. Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը լրատվական թիվ մեկ «քիլերն» է, բոլորը գիտեն նրա գործելաոճը, նա է հիմնադրել փողով նյութ գրելու, սրա-նրա մասին ապատեղեկատվություն տարածելու պրակտիկան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը:

«Մենք չպետք է մեծ ուշադրություն դարձնենք այն մոլորյալների վրա, որոնք ոչ տրամաբանական հայտարարություններ են անում, գառ են մորթում կապիտուլյանտի ոտքերի տակ, որդեկորույս մայրերը համբուրում են նրա ձեռքերը, յուրաքանչյուր հասարակությունում էլ այդպիսիք կան, նրանց ժամանակ է պետք իրականությունը պարզելու համար: Փաշինյանի նպատակն է, որ օրակարգը լցվի նման մարդկանցով, բայց նրանց տոկոսային հարաբերակցությունը շատ փոքր է»,- ասել է պատգամավորի թեկնածուն:
                                                                                                                                      Ըստ Խամոյանի՝քարոզարշավի երկրորդ շաբաթում Փաշինյանի վարկանիշն ավելի է ընկնելու, «Հայաստան» դաշինքինը՝ աճելու. «Փաշինյանի աջակիցներն աղմկոտ փոքրամասնություն են, իսկ մարզաբնակ մարդիկ տեսնում են, որ Քոչարյանը մի վիշապ չէ, ինչպես նրան ներկայացնում էին տարիներ շարունակ, համոզվում են, որ նրա անձի շուրջ լեգենդներն աղերս չունեն իրականության հետ, նա սովորական մարդ է՝ իր առավելություններով ու թերություններով: Փաշինյանն ամբողջ վարչական ռեսուրսը գործի է դրել՝ հանրահավաքներին մարդաքանակ ապահովելու համար, տասնյակ ավտոբուսներով շրջիկ խմբերի են տեղափոխում՝ մարդաշատության պատրանք ստեղծելու համար»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Լոռու մարզ այցելության ժամանակ Փաշինյանին տասը ոստիկանական ավտոբուս է ուղեկցել, այն դեպքում, երբ նա արձակուրդում է. «Լոռիում նա մոտեցավ մի որդեկորույս մոր, որի զոհված տղան Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի զարմիկն է, նրա մայրն ասում էր՝ երկնքից տես, թե ով է եկել գերեզմանիդ, դու նրան շատ էիր սիրում: Ցավալի է, որ զոհերի հարազատները ներքաշվում են նման բեմականացումների մեջ: Եթե մարդ կարող է իր որդուն հանել թատերաբեմ՝ մի քանի ձայն մուրալու համար, նրան դարձնել նախընտրական առքուվաճառքի առարկա, մարզպետն էլ կարող է իր զարմիկի արյունն ուրանալ»:

Ագնեսա Խամոյանի պնդմամբ՝ Աշոտ Փաշինյանին կարող են նույնիսկ մի քանի շաբաթով տանել Ադրբեջան, առոք-փառոք պահել, հետո վերադարձնել, ընտրության նախաշեմին հնարավոր է նույնիսկ գերիներին վերադարձնեն: «Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական կարևորություն ունի այս իշխանությունների վերարտադրությունը, նրանք հայտարարեցին, որ Հայաստանում անթույլատրելի է ռազմական հեղաշրջումը: Եթե լինի երկրորդ փուլ, մենք մասնակցելու ենք, Քոչարյանը դրա փորձն ունի նախորդ ընտրություններում: Առաջին փուլում կոալիցիայի միջոցով հնարավոր կլինի իշխանություն ձևավորել, Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ: Շատ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրությանը: Յուրաքանչյուր չքվեարկված քվեաթերթիկը գնալու է Ալիևի օգտին»,- ամփոփել է Ագնեսա Խամոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>