«Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում»․ Արթուր Վանեցյան
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։
Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։
Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։
Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»:

