«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության

Մի ամբողջ հասարակություն, հետևելով «քայլ արա» կարգախոսին, անդառնալի քայլ կատարեց դեպի անդունդ, որում, ինչպես համոզում է գլորողը, ապագա կա

«168 ժամ» թերթը գրում է. «Խոսքը քաղաքականության ու քաղաքական գործիչների հիմնական գործիքն է։ Նաև նրանց արածի ու չարածի, կենսագրության, հպարտության ու ամոթի կենդանի վկան։ Խոսքը նաև զենք է հակառակորդներին խոցելու ու սեփական ես-ը բարձրացնելու ճանապարհին։

Բայց խոսքը նաև կարող է վտանգավոր լինել հենց հեղինակի համար։ Որովհետև, որքան էլ հմուտ ու խորամանկ, անուղիղ խոսքը նաև մատնելու հատկություն ունի։ Հատկապես ու առավել ևս, եթե դրա հեղինակի համար խոսքը ոչ թե ճշմարտության բարձրաձայնման, այլ այդ նույն ճշմարտության խեղաթյուրման ու մանիպուլյացիայի գործիք է։

Ահա ուրեմն, եթե խոսքը ոչ թե ճշմարտության սպասարկու է, այլ ստի սուրհանդակ, երբևէ մատնում է հեղինակին, եթե անգամ այն արտաբերվել է անհիշելի ժամանակերում ու հույսով, որ մոռացության է մատնվելու։

Խոսքի մատնիչը փաստերն են ու գործերը, արարումներն ու ավերումները, հաղթանակներն ու պարտությունները։ Խոսքի և գործի մեջ կա դիալեկտիկական կապ, որը թաքցվում է այնքան հմտորեն, որքան ավելի աճպարար է ստողն ու խոսքով իրական մտադրություն թաքցնողը։ Բայց գործերը, ահա, բացահայտում են այդ թաքուն կապերը, որոնք պատմության այս կամ այն ընթացքի դեպքում կարող են դառնալ անգամ իրեղեն ապացույցներ, եթե խոսքատիրոջ գործերը ենթարկվեն քննությունների։

Իրավականից զատ, դրանք ունեն նաև գիտական նշանակություն և հարուստ նյութ են պարունակում, օրինակ, նեյրոլինգվիստիկայով զբաղվողների համար։

Այդ առումով, օրինակ, Նիկոլ Փաշինյանն իսկական գտածո կարող է դառնալ հետազոտողների համար, որոնք կուսումնասիրեն նրա վաղ և ոչ այնքան վաղ անցյալի խոսքերը, խոստումները, կարգախոսներն ու հռչակումները՝ նրա պաշտոնավարման, չգրանցած արարումների ու արձանագրված ավերումների համատեքստում։

Հետազոտողներն ահա, իրապես խորանալու ու առաջին հայացքից իրար հետ չաղերսվող սուբստանցիաները կապելու շնորհիվ կարող են կատարել սկանդալային ու սենսացիոն բացահայտումներ, որոնք կունենան առնվազն գիտական, իսկ պատմության այս կամ այն ընթացքի դեպքում՝ նաև քրեաիրավական նշանակություն։

Պատկերացնել կարելի է որևէ նորվեգացի գիտնականի դեմքի արտահայտությունը՝ պրպտումի եզակի պահին՝ հայտնաբերելիս, որ, օրինակ, երբ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Ելք կա», դա իրականում վերաբերում էր Արցախից հայկական ուժերի ու հայկականության ելքին, որն իրականություն դարձավ ընդամենը երեք տարի անց։

Իսկ ահա ֆիլիպինցի հետազոտողը կարող է ուղղակի կաթված ստանալ, երբ արձանագրի, որ տարիներ առաջ «և այդ մեկ մարդը դու ես» վանկարկվող կարգախոսը վերաբերում էր առվազն 5000 զոհերից յուրաքանչյուրին, որոնց գոնե մի մասը, ինչպես ավելի ուշ էր խոստովանվելու, զոհվել է հանուն նրա, որ կարգախոսի հեղինակին դավաճան չանվանեն։

Իսկ երբ այս կաթվածահարի խորվաթ գործընկերը բացահայտի, որ նույն հեղինակի «1+1+1+1․․․» կարգախոսը վերաբերում էր նույն այդ զոհերին, որոնց հաշվարկի դժվարացման մի պահից սկսած նա սկսելու է համրել «պլյուս-մինուս հիսունով», գիտական հանրությունը կարող է ոչ այնքան գիտական շոկ ապրել։

Նեյրոլինգվիստիկ այս բացահայտումները կարող են օգնել հասարակագետներին՝ բացատրելու համար հակաֆենոմենը, որ մի ամբողջ հասարակություն՝ հետևելով «Քայլ արա» կարգախոսին, անդառնալի քայլ կատարեց դեպի անդունդ, որում, ինչպես համոզում է գլորողը, ապագա կա։

Բոլոր այս ուշագրավ բացահայտումները, սակայն, կարող են ամբողջանալ տեսանելի ապագայում, երբ պարզվի, որ Հայաստանը չի կարող վարչապետ ունենալ, քանի որ կյանքի է կոչվել դեպի անդունդ «Ելք» խոստացածի մեկ այլ կարգախոս այն մասին, որ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։

Կարգախոսի առաջին մասի իրականացման արդյունքում Հայաստանը սարսափելիորեն մոտ է հանգրվանին, որում կարող է վարչապետ չունենալ տեխնիկական՝ պետության բացակայության պատճառով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>