«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության

Ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակակից աշխարհում ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվել անկախ պետականություն ունենալ։ Իսկ հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքար է մղել օտար նվաճողների դեմ իր պետականությունը պահպանելու կամ վերականգնելու հարցում, ամբողջական պատկերացում ունի պետականության արժեքի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ պետականության թուլացումը կամ զարգացումը մեծապես կախված է երկրի իշխանության կողմից պետական համակարգի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքներից։

Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին գերի դարձած գործիչների, պետական համակարգի կազմալուծման և հայության շրջանում հասունացած բարոյալքության ու երկպառակության հետ։ Այս հանգամանքը էական է նաև այն առումով, որ ներկայումս մենք ապրում ենք բավական բարդ ժամանակաշրջանում, որն ընդհանուր առմամբ լուրջ փորձություն է մեր պետականության համար։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ։

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից մեկը հայոց պետականության ու ինքնիշխանության մասին խոսելն է, սակայն այնպես ստացվեց, որ հենց իր օրոք մեր պետությունը հայտնվեց այնպիսի ծանր դրության մեջ, երբ անվտանգության և կառավարման համակարգերը քայքայված վիճակում են հայտնվել։ Առաջին հիմնական խնդիրը գալիս է կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության պակասից։ 2018 թվականին վարչապետի պաշտոնում իր ընտրության ժամանակ Փաշինյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե ինքը բարեփոխելու է պետական կառավարման համակարգը, մասնավորաբար ասում էր, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, որը ենթադրում է վարչապետի ձեռքում լիազորությունների գերկենտրոնացում և խոչընդոտում է պետության զարգացմանը։

Այդ համատեքստում նա նույնիսկ խոսում էր նախագահին լրացուցիչ լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին։ Սակայն գնալով կառավարման համակարգի հավասարակշռությունը ոչ միայն շարունակում էր խախտված մնալ, այլև ժամանակի ընթացքում ծանրությունն ավելի էր թեքվում գործադիր իշխանության կողմը։ Փաշինյանը, հասկանալի է, ինչպես միշտ ստել էր. նա պաշտոնամոլ է, հանուն իր աթոռի, իր լիազորությունների նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ իր զավակի անունը շահարկելու: Սակայն այդ վիճակին նպաստեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր իներտ, անդեմ գործունեությամբ, այն աստիճան, որ ստորագրեց իր չեղած լիազորությունների էլ ավելի կրճատման մասին օրենքը: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էր անում անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց հենց իր պաշտոնավարման օրոք գործադիր իշխանությունը սկսեց դատական իշխանությունը խժռելու գործընթացը։

Երկրի անվտանգության ամրապնդման հարցերով զբաղվելու փոխարեն Փաշինյանը ամիսներով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցով էր զբաղված։ ՍԴ-ի ինքնուրույնությունը թուլացնելու նպատակով անգամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք հակասահմանադրական որակվեցին իրավաբանների կողմից։ Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է կառավարման համակարգի մասնագիտական որակների փոշիացմանը։ Նախ՝ դա պայմանավորված էր առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի ոչնչացմամբ, երբ համատարած կերպով առանցքային պորտֆելներում նշանակվեցին պատահական մարդիկ, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեին պետական կառավարման ոլորտի անխափան աշխատանքն ապահովելու համար։

Դա առաջացրեց այդ կառույցների այն աշխատակիցների դժգոհությունը, ովքեր տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ ու գիտելիքներ էին կուտակել։ Այս ամենի հետևանքով պետական գերատեսչությունների ներսում ավելի սրվեցին ներքին հակասությունները։ Դրա համար էլ այսօր պետական կառավարման համակարգի շատ օղակներում բարձիթողի իրավիճակ է, կամ, այսպես ասած, «շունը տիրոջը չի ճանաչում»։ Բացի դրանից, պետությունը պետություն է իր անվտանգության միջավայրով, բայց հենց Փաշինյանի օրոք անվտանգության ոլորտում ստեղծված համակարգը լիովին խաթարվեց, քանի որ Փաշինյանի իշխանությունը իրական անվտանգության ճարտարապետություն կառուցելու փոխարեն ավելի շատ զբաղված էր բանակը վարկաբեկելով, ԱԱԾ-ին անհեթեթ առաջադրանքներ տալով։

Սպաներին ներկայացնում էր իբրև թալանչիներ, իսկ պրոֆեսիոնալներին փոխարինում հարմարվողականներով։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա երեք տարում հինգ տնօրեն փոխելն ինքնին շատ խոսուն է: Չենք ասում, թե նախկինում պետական կառավարման համակարգում ամեն ինչ անթերի է եղել։ Բայց եթե այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը հասցրել է այսքան քայքայել պետական համակարգը, ապա ի՞նչ ահռելի ավերածություններ կանի այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, հնարավորություն ստանա ընտրությունների արդյունքում վերարտադրվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>