Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, մասնավորապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է դաշինքի մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ:

