ԼՀԿ-ն ուզում է հասնել նրան, որ ընտրություններում ոչ մի ուժ չստանա 51 տոկոս ձայն. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա ընտրություններում որևէ ուժ չի ստանա 51 տոկոս ձայն, խորհրդարան կանցնեն համերաշխություն բերող ուժեր, և ԼՀԿ-ն կպարտադրի ազգային համերաշխության կառավարության ձևավորում, հայտարարեց Էդմոն Մարուքյանը Երևանում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի»,-ասաց նա։
Էդմոն Մարուքյանն ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու իր ակնկալած 60 տոկոսից ավելի ձայնը, Մարուքյանը վստահ է, որ որևէ այլ ուժ ևս այդքան ձայն չի հավաքելու: «Կարևոր է այն, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ և հիմնականում համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ «Լուսավոր Հայաստան»-ի գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում: Իսկ եթե մի ուժ ստանում է 51 տոկոսը, ունի օրակարգ՝ ոչնչացնել իր հակառակորդներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս»,-ասաց Մարուքյանը:
Zham.am