Քոչարյան. Հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար. Տեսանյութ
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական հանրահավաք են անում։
Հրազդանին նախորդեցին հանրահավաք-հանդիպումները մարզի Եղվարդ, Նոր Հաճըն, Աբովյան, Չարենցավան քաղաքներում։
Հրազդանի Սահմանադրության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
***
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
***
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզ։ Եղվարդից հետո հաջորդ կանգառը Նոր Հաճընն է, որի մշակույթի տան դիմաց տեղի է ունենում հանդիպում ընտրողների հետ։
***

