Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել է
Դիտել նաև
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել, հերիք չէ, հիմա էլ շարունակում է իր ծուռ և անիմաստ նախընտրական քարոզչությամբ անել այն, ինչ դեռ չի հասցրել անել... Հայե՜ր, այս ո՞ւր ենք հասել, ախր սա արդեն մեզ մեր թշնամու առաջ պառկեցրել, հերիք չէ, հիմա էլ ձեռ է առնում... Մենք, վերջապես, ինքնասիրություն ունե՞նք, թե այն ևս արդեն դարձրել ենք այդ խեղկատակի պատանդը... Հասկանո՞ւմ եք, բոլորին ու ամենքին նա նշանակել ու նշանակում է մեղավոր, իսկ ինքը՝ տականք լինելով հանդերձ, շարունակում իրեն պահել որպես երկնային հայտնություն... Կներեք... ստացվում է խելագարն ինքը չէ, խելագարը հենց մենք ենք՝ բոլորս, որ կարողանում ենք հանդուրժել այն, ինչն անհնար է հանդուրժել...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

