Թերեզա Մեյը հայտարարեց, որ ոստիկանությանը հայտնի է Մանչեսթերում ահաբեկչի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթ ունենալով «Կոբրա» հատուկ հակաահաբեկչական հանձնաժողովի նիստում, հայտարարեց, որ ահաբեկչությունը Մանչեսթերում կատարել է մահապարտ-ահաբեկիչը:
Ահաբեկչի ինքնությունը պարզել է «Մանչեսթեր Արենա» մարզադաշտի անվտանգության ծառայությունը և ոստիկանները, նշում է Ինտերֆաքս»-ը: Անունը չի հրապարակվում քննության շահերից ելնելով:
Նշենք նաև, որ Թերեզա Մեյը դադարեցրել է ընտարշավը և պատրաստվում է մեկնել Մանչեսթեր՝ քաղաքապետի և ուժային կառույցների մյուս ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: Նախատեսվում է «Կոբրա» հակաահաբեկչական հանձնաժողովի ևս մեկ նիստ անցկացնել:
Zham.am