Կառավարության կառուցվածքը փոխվում է. նախարարների թիվը կլինի 18
ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից ﬕ շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ինչպես փոխանցում «Արﬔնպրես»-ը, ՀՀ կառավարության աշխատակազﬕ ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի ներկայացրած փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը:
Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազﬕ ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազﬕ ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանուﬓերը: