Պետական հիմնարկների աշխատակիցներին սպառնացել են՝ չմասնակցել Քոչարյանի հանրահավաքներին
Դիտել նաև
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը
Անդրանիկ Քոչարյանը սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին
«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետեւում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։
Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում նաեւ գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը՝ մարզպետարանից պետական բոլոր հիմնարկներին, այդ թվում՝ բժշկական հիմնարկների, դպրոցների տնօրեններին սպառնացել են, որ իրենց աշխատողները դուրս չգան հրապարակ, չգնան Քոչարյանի հետ հանդիպման, այլապես «քաղաքական վենդետա» է լինելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

