Հոսպիտալացված 11 երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ ԱՆ
Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:
Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10-ը երեխա:
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

