ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 2- «Մեղրին իրենք տալիս էին…»

Այս պատերազմից հետո, երբ կորցրեցինք Արցախի 75 տոկոս տարածքը, երբ ՀՀ պետական սահմանների հարցը անհավանական վիճակում է՝ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ սահմանից ներս, դիրքավորվում են, պահանջներ են ներկայացնում.. երբ խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, գործող կառավարությունը ոչինչ չունի ասելու, քան՝ իբր  «նախկինները Մեղրին տալիս էին…»:

Այսպիսով՝

«Մեղրու հարցը» որպես թուրք-ադրբեջանական շահ՝  ամերիկացու բերանով

Դեռևս 1992-ին, երբ Արցախի ազատամարտը ծանր ընթացքի մեջ էր, ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլը մշակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության», իր կարծիքով՝ «կարգավորման ծրագիր»: Դա ինչ-որ մի խորիմաստ վերլուծություն չէր, այլ ընդամենը բարդ հարցը «տարածքների փոխանակման» պարզունակ մոտեցմամբ «լուծելու» մասին մի օտարերկրացի քաղաքագետի կարծիք:

Որքան էլ որ Պոլ Գոբլը հիշատակվում է որպես «ամերիկացի քաղաքագետ», խնդիրն այն է, որ Մեղրիով «միջանցք» ունենալը թուրք-ադրբեջանական նպատակ ու մղում է՝ Թուրքիայից Նախիջևանով դեպի Ադրբեջան, ապա՝ դեպի Միջին Ասիայի թյուրքախոս երկրներ կապ ստանալու համար: Իսկ «ծրագրի» հեղինակի ներկայացրած ԱՄՆ-ն էլ իր շահը ուներ այն իրականացնելու դեպքում՝ հյուսիսից մեկուսացնում է իր կողմից հակառակորդ ընկալվող Իրանի ելքը դեպի Ռուսաստանի դաշնակից Հայաստան:

Սակայն՝
կարևոր է վերհիշել. «Գոբլի ծրագրի» ձևակերպման պահից երկու տարի անց՝ 1994թ. մայիսի դրությամբ, ադրբեջանական ռազմական ագրեսիային դիմակայող Արցախը ազատագրել էր, ոչ միայն «Լաչինի միջանցքը», այլ նաև Քարվաճառը, Ֆիզուլին, Կուբաթլուն, Ակնան (Աղդամ), Ջաբրայիլը…:

Դրանով «Գոբլի ծրագիրն» ուղղակի իմաստազրկվել էր:

«Մեղրու լեգենդը» «հառնեց» նորից  1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նախագահ Քոչարյանի դեմ աշխատելու տեսանկյունից։ «Մեղրին տալիս են…»-ը հրապարակավ շրջանառության մեջ առաջիններից մեկը դրեց մի կարճ ժամանակ ՊՆ աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը՝ «Ազատություն TV»-ի միջոցով: Ու պատահական չէ, որ այսօր էլ նույն, ըստ էության՝ «աբիժնիկ» (Քոչարյանը նրան աստիճանազրկել էր ժամանակին) գործիչը ու նույն շրջանակները վերաշրջանառում են նույն հորինվածքը:

Մեղրիի հարց, ծրագիր, թուղթ... չի եղել
Եղել է միայն այն, որ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը բանակցային հանդիպումներից մեկի ժամանակ «Գոբլի ծրագրի» նման մի բան ասել է: Սակայն 2000 թվականին ստացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ և անքննարկելի մերժումը: Եվ այդ կտրուկ մերժման փաստը ապացուցվում է նաև այն իրողությամբ, որ «Մեղրու հարց» որևէ կերպ որևէ արտացոլում երբևէ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպած կարգավորման տարբերակներից մեկնումեկում:

Ի դեպ, այդ տարբերակները վաղուց արդեն գաղտնազերծված ու հրապարակված են:

Այսպիսով՝ «Մեղրին տալիս էին…» սուտը կապել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետ, երբ Մեղրիի տալ չի էլ եղել՝  ընդամենը այսօրվա Պատերազմի պատճառներից ու հետևանքներից փախչելու, մատը հետ տնկելու անհաջող փորձ է։

Սա արդեն այնքան ակնհայտ է, որ տրամաբանության առումով քննարկումը մարդու համար պիտի վիրավորական լինի։

Մեղրին հարևանական նշանակությունը՝ հայ-իրանական համագործակցության հանգուցակետ

2005 թվին որոշում կայացվեց հիմնովին նորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհը: Սկսեց կառուցվել Իրան-Հայաստան գազամուղը և 2007-ի մարտին հանձնվեց շահագործման հանձնվեց: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ՝ իրանական կողմի աջակցությամբ Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապվեցին միմյանց:

Այնինչ հենց այս պատերազմից հետո մեջտեղ բերվեց «Հայաստանի ապաշրջափակում» թեզը, ինչը իրականում նշանակեց Հայաստանի լրիվ շրջափակում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, վտանգի տակ դրեց Իրանի հետ ռազմավարական կապերը:

Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>