«Երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ոչ միայն դիվանագետ չէ այլև չի կարող լինել վարչապետ»
ՀՀ պետական սահմանում լարվածությունը չի մարում, ինչը բնական է՝ չի կարող խաղաղ լինել սահմանը, երբ թշնամին այն հատել է։ Սրան զուգահեռ իշխանության հայտարարությունները կարծես թշնամու ջրաղացին ջուր են լցնում։ Վերջերս վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր զորքերը ետ քաշել։ Այսինքն Հայաստանը այդպիսով հրաժարվու՞մ է իր սահմաններից, ինչ՞ է սա նշանակում։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԱԾ-ի պահեստազորի գնդապետ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի ասպետ Միհրան Մովսիսյանի հետ։
- Այդ հարցին պատասխանելու համար մի քանի օր ետ պետք է գնամ և հիշեցնեմ, որ նախքին «Իմ քայլական» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց. «Հայաստանի սահմանները պատշպանված չեն և Ադրբեջանը կարող է շատ հեշտությամբ ամբողջ Սյունիքը վերցնել», -սա լուրջ և վտանգավոր հայտարարություն էր մեր երկրի անվտանգության առումով։ Հաջորդ «հերոսը» Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն էր՝ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Տավուշի շրջանում կան ոչ պիտանի գյուղեր, որոնք ենթակա են հանձնման։ Գիտեք 1994 -1998 թթ Սպարապետը նման հայտարարություն անողներին շատ դաժան ձևով կպատժեր։ Ցավոք այսօր Հայաստանում ոչ մի օրենք չի գործում, բոլորը զբաղված են պատվեր տալով կամ կատարելով։ Ինչ վերաբերվում է հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է զորքերը ետ քաշել, ապա այդպիսով ժողովրդական լեզվով ասաց ցրցամ է տրվում՝ նախապատրաստում են ժողովրդին Հայաստանի կործանմանը։ Լինելով նախքին ազատամարտիկ ուզում եմ նկատել:
- Ձեզ ընդհատեմ՝ ինչպես նաև ԱԱԾ նախքին աշխատակից, իսկ նեկայումս պահեստազորի գնդապետ ինչ՞ էիք ուզում ասել։
- Հետևելով այս բոլոր հայտարարություններին կարող եմ ասել «дыма без огня не бывает»։ Ժողովրդին էս գլխից նախապատրաստում են որպեսզի հետագայում իրենց գործողությունների ավարտից հետո ասեն. «Մենք նախօրոք հայտարարել էինք այդ մասին՝ չէ՞ք հիշում»։ Շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, բացակայում են լիդերները, ինչպիսիք էին օրինակ Սպարապետը, զորավար Մանվելը, ովքեր պետական շահը կարևորւմ էին անձնականից։ Այնպիսի ժամանակ ենք ապրում, որ ցավով պետք է նկատեմ՝ Սպարապետի եղբայրը կամ մի քանիսը, որոնք Վազգեն Սարգսյանի մոտ իրենց «վեցնոց»-ի պես էին պահում, հիմա որպես հերոսներ են ներկայանում, օրինակ ինչպես Անդրանիկ Քոչարյանը, Սասուն Միքաելյանը։ Ինչ՞ի մասին է սա վկայում՝ մի բանի, որ 2018-ից այս ամենը ծրագրավորված է եղել, իսկ ժողովուրդը և ցավոք անգամ պրոֆեսիոնալ մարդիկ հավատացին ներկայացված բարի նպատակներին։
- Ինչ՞ եք կարծում նրանք ովքեր Նիկոլ Փաշինյանին և իր թիմին բերեցին իշխանության՝ նախապես հողերի հանձնման և Հայաստանի կործանման ծրագիրը պլանավորված չէ՞ր։
- Եվ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը դիվանագիտորեն շատ ավելի պատրասված էին և նրանք կարողանում էին Ադրբեջանի ախորժակը զսպել բանակցություններում։ Սակայն միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ անձամբ ես իմ կազմակերպությունով մասնակցել և աջակցել եմ, որպեսզի «մերժենք Սերժին»։ Եվ նա մինչ օրս ինձ համար մնում է մերժված նախագահ։ Սակայն քանի որ ես իրատես եմ պետք է ընդգծեմ, այս երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը տարավ փակուղի։ Եվ իր բոլոր քայլերով ապացուցեց, որ ոչ միայն դիվանագետ չէ այլև չի կարող լինել վարչապետ։ Ըստ ամենայնի նա չպատկերացրեց ինչ պաշտոն է վարչապետի պաշտոնը։
- Կարծում ե՞ք։ Գուցե նա շատ լավ էլ պատկերացրեց և նրան էլ պատրաստել էին Հայաստանը քանդելու ծրագիրը իրականացնելու համար։
- Կարծում եմ նա չէր պատկերացնում թե ինչ՞ պաշտոնի է գալիս, թեև իշխանության մոլուցքը որոշ դեպքերում ավելի մեծ է լինում։
- Պարոն Մովսիսյան երբ հարցրի, որ հողերը հանձնելու՝ Հայաստանը քանդելու ծրագիրը 2018-ից առաջ է պլանավորված եղել, ապա բոլորովին նկատի չունեի ոչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ոչ էլ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանին, այլ դրսի՝ արտաքին ուժերին ի նկատի ունեի։ Երբ վերլուծում ենք իրավիճակը, ապա տեսնում ենք, որ 2018-ին Փաշինյանի իշխանության գալը ձեռնտու էր ԱՄՆ-ին, արևմուտքին՝ ՌԴ- ի դեմ քայլեր իրականացնելու տեսակետից։ 2020-ի 44 օրյա պատերազմի վերջում շեշտակի բաներ փոխվեցին ՝ Ռուսաստանը բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ, այդպիսով իսկ կանխեց իրա համար ոչ ցանկալի սցենարի զարգացումը այս տարածաշրջանում։ Արդյունքում Փաշինյանի այսօրվա քայլերը ձեռնտու է բոլոր կողմերին միջազգային դաշտում։ Ինչ ե՞ք կարծում այդ ամենի մասին։
- Ձեր ասած սցենարը չի բացառվում, քանի որ տունը կառուցելու գործը սկսում են հիմքից՝ հիմքը և պահանջները կարող է և դրված են եղել։ Սակայն ճիշտ կլինի այդ հարցին պատասխանեն ավելի կոմպետենտ մարդիք, ովքեր լիարժեք տիրապետում են ողջ տեղեկատվությանը։ Ես կարող եմ խոսել մեր ներքին խնդիրներից և այդ կոնտեքստում չեմ կարող չասել՝ երբ Փաշինյանին ասում են կապիտուլյանտ նա հակադարցում է. «կապիտուլյանտը դուք եք»։ Վերջերս սկսել է հիշել անգամ հոկտեմբերի 27-ը՝ բա երեք տարի իշխանության ղեկին էիք պարտավոր էիք զբաղվել այդ հարցով։ Բացի դա այս երեք տարվա մեջ այն բոլոր խոստումները, որ տվել է 2018-ին չեն իրականացվել։ Ասում էր. «բոլոր օլիգարխները կոպեկ առ կոպեկ գողացածը պետք է վերադարձնեն պետ բյուդջե», անգամ մինչ պատերազմը և մինչ քովիդը Փաշինյանը կարող էր փակել Հայաստանի արտաքին պարտքը, եթե իր վերը նշված խոստումը կատարեր։ Դրա փոխարեն կարճ ժամանակահատվածում տեսեք ԱԱԾ-ի քանի տնօրեն, ոստիկանության քանի պետ փոխվեց։ Ինչը ուղղակի հարված էր մեր անվտանգությանը։
- Էլ չխոսենք բանակի մասին…
- Չեմ ուզում նմանվել այն անձանց ովքեր թշնամուն թեմա են տալիս և դրա համար բանակից իսկապես չխոսենք։ Միայն ասեմ որ այս պահին մեր կազմակերպության տղաները Վարդենիսի և Գորիսի սահմաններում են, սակայն դա հարցի լուծում չէ։ Չի բացառվում, որ իշխանությունները Մոնախի ջոկատի օրինակով զինաթափեն մեր տղերքին, պատճառաբանելով թե նրանք խանգարում են մարտական գործողություններին։
- Երբ ադրբեջանցիները Սև լճի սահմանում խախտեցին Հայաստանի պետական սահմանը ինչու՞ ՀՀ ԱԱԾ –ն քայլեր չձեռնարկեց նրանց ձեռբակալելու համար։ Սա հարցնում եմ Ձեզ որպես ԱԱԾ պահեստազորի գնդապետ։
- Ճիշտ և հետաքրքիր հարց է, որին պատասխանելու համար պիտի թարմացնեմ շատերի հիշողությունը։ 1994թ-ի մայիսի 12-ին մենք՝ Հայաստանը ստիպեց Ալիևին Բիշկեգում ստորագրել զինադադարի պայմանագիրը։ 2021 թ-ին նույն օրը Սև լճի սահմանի վրա ադրբեջանցիները 50 զինվորով խախտեցին Հայաստանի պետական սահմանը։ 2021-ի մայիսի 26-ին ադրբեջանի անկախության օրը գերի վերցրին մեր 6 զինծառայողներին։ Այսինքն ոչինչ պատահական չի լինում։ Դուք լավ գիտեք, որ 1991-1994թթ Սպարապետի հորդորով և խնդրանքով մենք զինվորներս վերջին փամփուշտը միշտ պահում էինք մեզ համար, որպեսզի գերի չնկնենք։ Իսկ ին՞չ է կատարվում հիմա մեր պետական սահմանում։ Մեր զինվորները վախենում են ներքին իշխանություններից և թշնամուն համապատասխան պատասխան չեն տալիս։ Եթե անգամ դատախազությունը քրեական գործեր էլ հարուցի, ապա դրանք սառույցին են գրվելու։ Ու՞մ դեմ է հարուցված գործերը՝ սահմանը խախտել են ադրբեջանցիները։ Մի քանի օր առաջ գենշտաբի պետի տեղակալը, որի անուն ազգանունը չեմ հիշում նման ցանկություն էլ չունեմ՝ հայտարարում են թե մոտ 1000 ադրբեջանցի է գտնվում ՀՀ պետական սահմանների տարածքում։ Կներեք ինձ, բայց մենք մեր տղաներով կարող ենք այդ 1000-ին էլ ֆիզիկապես ոչնչացնել։ Սակայն պետական իշխանությունները ինչպես օրինակ Սյունիքի մարզպետն է, որին միայն իր ռեստորանները, պաշտոնն ու տղերքի բարեկեցությունն է հետաքրքրում՝ ամեն տեղ կանգնած են և թույլ չեն տալիս իրականացնել որևէ պաշտպանողական գործողություն։ Չի բացառվում, որ սա հատուկ է արվում որպեսզի ժամանակի ընթացքում խնդիրը մոռացության տրվի… Մինչ դեռ թշնամին գնալով ավելացնում է իր զինվորներին և ռազմական տեխնիկան։ Հետագայում այս իշխանավորները կհայտարարեն, որ եթե միջանցք չբացենք մեր ձեռքից Սյունիքն էլ Երևանն էլ կտանեն։
Եղբայր մենք վախկոտ չենք, մենք հայ ենք, մեկս՝ 15-ի դիմաց կռվել ու հաղթել ենք։ Բայց ցավոք այս իշխանությունները այնպես են արել, որ ավտոմատով զինված մեր զինվորին թշնամին հետևին տալիս է ասում. «ռադ եղի այստեղից»։ Բա տղաներ չե՞ք ամաչում, նռնակը քաշեք թշնամուն էլ սպանեք և հերոասաբար հավերժացեք։ Ինչպե՞ս կարելի է զինված զինվորին գերի վերցնեն։ Ես ցավում եմ մեր գերևարված տղանների համար, մեր զոհված տղաների համար և ցավով հետևում եմ թե ինչպես այս ընտրարշավում Եռաբլուրը ոմանց համար դարձել է թաթերաբեմ։ Հենց որևէ հարց է բարձրանում շքախմբով գնում են Եռաբլուր։ Մի օր կարող է ես զայրանամ և իմ տղերքին ասեմ, որ այս ընտրարշավի ընթացքում ոչ ոք չմտնի Եռաբլուր։ Եվ մի բան էլ, այսօր 27 կուսակցություն է մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին՝ հերթ են կանգնում, իրար վրա կեղտ են շպրտում, բա գնացեք հերթ կանգնեք սահմանի վրա։ Ինչի՞ չենք գնում… Փաշինյանի իշխանությունը մեծ մեծ խոսում է՝ մի քանի օր առաջ Արթիկում էի, ճանապարհին «հաղթելու ենք» պաստառներն էին որոնց վրա գործված մեր տղերքի լուսանկարներն էր, որոնք այդ ժամանակ դեռ ապրում էին։ Բա չէ՞ք ամաչում Ամերիկաներ եք մեկնում չգիտեմ ում հետ եք հադիպում՝ մտածեք ձեր երկրի, ձեր ժողովրդի մասին։ Եթե այս ընտրություններից հետո ոչինչ չփոխվեց՝ հայաթափություն է սկսվելու։ Դրա համար ամեն ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանը ուղի իր ողնաշարը, պետական մտածողություն տիրի և օրենքի առջև բոլորը հավասար լինեն։ Բայց ոչ Նիկոլի տաբերակով։ Այս ինչ ՞ է կատարվում։ Տասնյակ հազարավոր շինծու քրեական գործեր են հարուցված և մարդիկ փակված են բանտերում, իսկ մեր պետական սահմանները պաշտպանված չեն։
-Պարոն Մովսիսիյան նոյեմբերի 9-ից դավաճանական այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ժողովրդի ճնշման տակ, սակայն ցավոք այդ ճնշումը խիստ կանոնակարգված և միահամուռ չեղավ։ Եղան բազմահազարանոց ցույցեր, որոնք մարում էին և նորից սկսվում։ Պահանջը մեկն էր՝ Փաշինյանի հրաժարականը և դրանից հետո միայն արտահերթ ընտրություներ։ Գարնանը պատկերը փոխվեց, անգամ ԲՀԿ-ն համաձայնվեց, որ սկզբում պետք է լինի արտահերթ ընտրություն, այսինքն իշխանությունը և ԱԺ ընդդիմությունը համաձայնվեցին այս հարցում։ Այս ամենը հիասթափացնում է առանց այդ էլ դեպրեսիայի մեջ գտնվող մեր ժողովրդին։ Մյուս կողմից «համ նալն» է Փաշինյանի ձեռքում «համ մեխը» և չի բացառվում, որ նա այս ընտրություններում ինքնավերարտադրվի։ Ինչպես ե՞ք տեսնում լուծումը։
- Երբ Նիկոլը ստորագրեց այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը ասելով թե այդպիսով փրկել է 35-ից 40 հազար զինվորի կյանք, կառավարության շենք ներխուժեցին զայրացած քաղաքացիներ։ Ինչը ես համոզված եմ որ ինքնաբուխ էր։ Դրանից հետո մոտ 200 մարդու բերման ենթարկեցին, օծանելիքի, ժամացույցի, շինցու գողության հիմքով քրեական գործեր հարուցեցին, որոնք այնքան ծիծաղելի էին որ չեմ էլ ուզում խոսել։ Ցավոք այդ ժամանակ քաղաքական ճիշտ ուղորդող ձեռք չեղավ այդ երիտասարդների գլխին։ Եթե այդ ինքնաբուխ ցասումը լիներ կազմակերպված, ապա այդ օրը Փաշինյանի հարցերը լուծված կլիներ՝ նա հրաժարական կտար և այսօր հնարավոր կլիներ գերիների հարցը լուծել շատ կարճ ժամանակահատվածում և չէինք ունենա այն խառնաշփոթ իրավիճակը ինչ այսօր ունենք։ Ցույցերի առաջին իսկ օրվանից օպերայի բակում էի և Բաղրամյան պողոտայում։ Շատերի հետ եմ զրուցել և նկատել եմ ՝ բացակայում էր այն լիդերը ով կարող էր այդ մարդկանց համախմբել։ Դրա մասին ասել եմ իմ ընդդիմադիր ընկերներին և հայտարարությամբ հանդես եմ եկել։
- Ի դեպ որ հիշեցինք ԲՀԿ-ին չեմ կարող չհարցնել։ Ճիշ՞տ է որ առաջարկություն է եղել Ձեզ ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակում, սակայն Դուք չէք համաձայնել։ Ին՞չու, ցուցակի համարը հարմար չէ՞ր։
- Այո ինձ առաջարկվել է ընդգրկվել ցուցակի առաջին հնգյակում, սակայն ես մերժել եմ, քանի որ պաշտոն զբաղեցնելը իմ գերնպատակը չէ։ Նպատակս մեկն է՝ վերականգնել Հայաստանի հզորությունը և վարկանիշը աշխարհում։ Միևնույն ժամանակ իմ պատրաստակամությունն եմ հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցել այս ընտրարշավում իր թիմին, ինչով որ կարող եմ, քանի որ 2000-ականներից սկսած նա միշտ եղել է մեր և զինվորի կողքին։
Ժասմին Վիլյան

