1 տարի է պետք բանակի վերականգնման համար, 3 տարի՝ սպառազինության համալրման. Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Բանակի զարգացման փուլերը մենք համապատասխանեցրել ենք պետական երկարաժամկետ կառավարման փուլերին, մեկ զարգացման փուլ է անհրաժեշտ, որ բանակը նորից վերականգնվի և ունենա իր մարտունակությունը։ Այս մասին այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի և Հայաստանի ՊՆ նախկին նախարար և «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։
Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա արտահայտությանը և նշեց՝ բանակը երբեք սոված չի եղել, այդպիսի արտահայտություններ անողները պատկերացումներ չունեն, թե ինչ է բանակը։
«Այդպիսի արտահայտություններ անում են մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել և ամբողջ կյանքում ինչ-որ տարբեր պաշտոնների մակերեսի վրա պառկած՝ անցկացրել են իրենց ամբողջ կյանքը։ Մեր բանակը երբևիցե սոված չի եղել, բանակի զինվորը երբևիցե ինչ–որ բան չի ճանկռտել»,- նշեց նա։