Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
24
Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Պատերազմ Արցախում
ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ուղղվել է. Գարեջուր վաճառող Աշոտ Փաշինյանին հսկող թիկնապահները մեկ ամսվա համար ստացել են 4 միլիոն դրամ աշխատավարձ

«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ բոլորս ականատես եղանք, թե ինչպես է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի որ­դին՝ Աշոտ Փաշինյանը, Աբովյան 26 հասցեում գարեջուր վաճառում:

Ակնհայտ է, որ այս էժա­նագին բեմականացումն արվում է միմիայն իշխանատենչ Փաշինյանների անձնական փիառի համար, սակայն պարզ­վում է, որ հետպատերազմական գերճգնաժամային Հայաստանը բավական չէ իր կեղեքվող պետբյուջեից իշխող թիմին աստղա­բաշխական թվերի հասնող պարգևավճարներ է բաժանում, այլև մեկ ամսվա ընթացքում մի քանի միլիոն դրամ է տրա­մադրում, որպեսզի Աշոտ Փաշինյանն անվտանգ գարեջուր վաճառի:

Մեր տեղե­կություններով՝ վերջին մեկ ամսվա ընթաց­քում, «վաճառական» Աշոտ Փաշինյանի ապահով առուծախն ապահովելու նպատա­կով պետբյուջեից ավելի քան 4 միլիոն դրամ է հատկացվել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Աշոտին հսկում է երկու թիկնապահ: Թիկնապահներից յու­րաքանչյուրը ստացել է 2 միլիոն դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում է 4 միլիոն դրամ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

 

***

 

Վճիռ․ սխալ տեղեկություն

Հունիսի 8-ին Iravunk.com կայքը գրեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդու անվտանգությունը երկու թիկնապահ է ապահովում․ «Թիկնապահներից յուրաքանչյուրը ստացել է 2 միլիոն դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում է 4 միլիոն դրամ», հայտնեց կայքը:

Iravunk.com-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին, այս հոդվածում արել էր երկու պնդում․

  1. 1.Աշոտ Փաշինյանին հսկում է երկու թիկնապահ,
  2. 2.Աշոտ Փաշինյանի թիկնապահներից յուրաքանչյուրը պետական բյուջեից ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ։

Աշոտ Փաշինյանի թիկնապահների թիվը գաղտնի է

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը ապահովում է ԱԱԾ ենթակայության տակ գործող Պետական պահպանության ծառայությունը։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրեցին, որ վարչապետի պաշտոնավարման ժամանակ նրա ընտանիքի անդամներին նույնպես տրամադրվում է պետական պահպանություն, սակայն անվտանգության աշխատակիցների քանակը համարվում է գաղտնի է։ Այդ պատճառով Iravunk.com-ի պնդումն այն մասին, թե Փաշինյանի որդուն երկու թիկնապահ է հսկում, հնարավոր չէ ստուգել։

Թիկնապահների աշխատավարձի մասին պնդումը անհիմն է

Երկրորդ պնդումն որ անում է Iravunk.com-ը այն է, որ Աշոտ Փաշինյանի թիկնապահներից յուրաքանչյուրը վերջին ամսվա ընթացքում պետական բյուջեից ստացել է 2 մլն դրամ (ընդհանուր՝ 4 մլն դրամ)։ «Հայաստանը բավական չէ իր կեղեքվող պետբյուջեից իշխող թիմին աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ է բաժանում, այլև՝ մեկ ամսավա ընթացքում մի քանի միլիոն դրամ է տրամադրում, որպեսզի Աշոտ Փաշինյանն անվտանգ գարեջուր վաճառի», գրում էր կայքը։

Ի պատասխան մեր հարցման ԱԱԾ-ից հայտնեցին, որ «տեղեկությունները ՀՀ վարչապետի որդու պետական պահմանությանն ընդգրկված զինծառայողների վարձատրության չափի մասին իրականությանը չեն համապատասխանում, իսկ Պետական պահպանության ծառայության զինծառայողների վարձատրության չափը սահմանվում և կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերովԻնչպես նշված է ԱԱԾ պատասխանի մեւ՝ պետական ծառայողների աշխատավարձերի չափերը սահմանվում են օրենքով։ Ըստ օրենքի՝ պաշտոնյաների աշխատավարձերի համար կան գործակիցներ, որոնք բազմապատկվում են բազային աշխատավարձի չաՕրինակ՝ ՀՀ նախագահի աշխատավարձի գործակիցը 20 է։ Իսկ 2021 թ․ պետական բյուջեով բազային աշխատավարձի չափը սահմանվել է 66,140 դրամ։ Հետևաբար՝ ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 20x66,140 = 1,322,800 դրամ։ Տարեկան սա կազմում է 15,873,600 դրամ։ Կարևոր է հաշվի առնել, որ սա նախագահի «կեղտոտ»՝ չհարկված աշխատավարձն է։ Այսքան է ստացել նախագահը նաև 2020 թվականին։

 

Թիվը ստուգելու համար կարող ենք այն համեմատել նախագահի՝ 2020 թ․ ներկայացրած հայտարարագրի տվյալների հետ։ 15,873,600 տարեկան աշխատավարձից հանելով 23% եկամտահարկը (3,650,928 դրամ) և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարված գումարը (2020 թ․ այն կազմում էր տարեկան 12,000 դրամ) ստանում ենք նախագահի հայտարարագրած տարեկան աշխատավարձի թիվը՝ 12,210,672 դրամ։

Օրենքով սահմանվող նույն բանաձևով են հաշվարկվում մյուս պաշտոնյաների աշխատավարձերը, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների, որոնք ապահովում են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների անվտանգությունը։

ՊՊԾ որևէ աշխատակից՝ լինի դա գեներալ, թե շարքային ծառայող, չի ստանում 2 մլն դրամ աշխատավարձ (տե՛ս օրենքում Հավելված 6-ը)։ ՊՊԾ շարքային ծառայողների աշխատավարձի գործակիցը 1.39-ից 1.59-ը է։ Բազմապատկելով այս գործակիցը բազային աշխատավարձի չափին պարզում ենք, որ շարքային ծառայողները ստանում են 91,930 դրամից մինչև 106,485 դրամ աշխատավարձ (կախված ծառայողի մակարդակից)։

Նույն կերպ պարզում ենք, որ ՊՊԾ գեներալական կազմը՝ կախված մակարդակից ստանում է 385,600-ից մինչև 494,000 դրամ ամսական աշխատավարձ։

Ամենաբարձր աշխատավարձը այս կառույցում ստանում է ՊՊԾ պետը։ Նրա աշխատավարձի գործակիցը 10-ն է, հետևաբար նա ստանում է 661,400 դրամ։

Այսպիսով Պետական պահմանության ծառայությունում չի ստանում 2 մլն դրամ աշխատավարձ և Iravunk.com-ի պնդումն այն մասին, թե պետական բյուջեից 4 մլն դրամ է հատկացվել Աշոտ Փաշինյանի երկու թիկնապահների աշխատավարձերի համար անհիմն է։

Iravunk.com-ի աղբյուրները անհայտ են

Iravunk.com-ի հոդվածը ամբողջությամբ հիմնված էր անանուն աղբյուրների վրա։ Իր պնդումները հիմնավորելու համար կայքը սահմանափակվել էր «մեր տեղեկություններով» և «մեր աղբյուրի պնդմամբ» բառակապակցություններով։ Լրագրողները երբեմն օգտագործում են անանուն աղբյուրների հաղորդած տեղեկությունը։ Սակայն եթե չկա հնարավորություն տալ աղբյուրի անունը, ապա լրագրողը հաղորդում է որևէ հավելյան տեղեկություն աղբյուրի կամ տեղեկությունը ստանալու մեթոդի մասին (օրինակ՝ անանուն աղբյուրներ կառավարության շրջանակներից, անանուն աղբյուրներ լրատվամիջոցներից և այլն)։ Iravunk.com-ը չի ներկայացնում որևէ տեղեկություն իր անանուն աղբյուրի մասին և չի բացատրում, թե ինչպես է ձեռք բերել տեղեկությունը։

Media.am-ը և Factcheck.ge-ն անդրադարձել են նաև նախընտրական շրջանում Փաշինյանի որդու մասին տարածված մեկ այլ կեղծ լուրի

----------------------------

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>