Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
24
Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Պատերազմ Արցախում
ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կամ ստում է, կամ, ինչպես միշտ, «սխալ է զեկուցվել»

«Մինչև 2018 թ․ Հայաստանում մեկ դիահերձարան էր, մարզերում վիճակն առհասարակ ահավոր էր, սառնարաններ չկային, սեկվենետոր չի եղել՝ ԴՆԹ փորձաքննություններ իրականացնելու համար»,- վերջերս եւս մեկ սկանդալային հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։ 

Դատաբժշկական փորձագետ Գարիկ Աղաբեկյանն ասում է, որ վարչապետի պաշտոնակատարին էլի սխալ են զեկուցել։
Գարիկ Աղաբեկյանը ուղղում է՝ նման բան չկա, «գենետիկա մենք ունեցել ենք 99 թվականից»։

Դատաբժիշկը պատմեց, որ 98 թվականի դեկտեմբերին պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո ծագել էր նման անհրաժեշտություն, և այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ այդ լաբորատորիան ստեղծվել է Հայաստանի Դատաբժշկական հետազոտությունների բյուրոյում։

«Այդ ժամանակ մենք գենետիկ հետազոտություններ չունեինք, և նյութերը շատ մեծ վճարների դիմաց ուղարկեցինք Մոսկվա, որ էնտեղից պատասխանները ստանանք»,-պատմեց դատաբժիշկը։

Նա նկատեց՝ կառավարության այդ որոշման արդյունքում Հայաստանը 6-րդն էր խորհրդային նախկին հանրապետություններից, որ 99 թվականին ուներ նման լաբորատորիա։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե մեր գենետիկ փորձաքննությունների ապարատները չեն հերիքում, և պետք է գնենք նորը։ « Ի դեպ, 3 անգամ թանկ գնով, բայց ինչևէ, այսինքն՝ ունեցել ենք, որ չի հերիքում»,-ասում է դատաբժիշկը։

Այն ժամանակ գնումը Թորոսյանը հիմնավորել էր նրանով, որ այդ նոր սարքը հնարավորություն կտա օրական 30 հետազոտություն անել։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անելուց առաջ չի խորհրդակցել անգամ ներկայիս իր աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ։

«Կամ ուղղակի սխալ ինֆորմացիա են տալիս իրեն,-ասաց ու հարցրեց՝ քանի՞ ամիս է անցել, այդ հետազոտությունները արվե՞լ են»:

Ավելին, Գարիկ Աղաբեկյանը նկատեց՝ դեռ 2007 թվականին իր ընկերներից մեկը հայրության ճանաչման հարցով կարիք ուներ գենետիկական փորձաքննության, ինչը որ հաջողությամբ կատարեց։ Հետևաբար՝ հարց․ «Եթե չունենք, ո՞նց է ինքը կատարել»։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի կողմից այն հայտարարությանը, որ ապրիլյանի ժամանակ մենք «գենետիկա չենք ունեցել, սառնարան»։

Մասնագետն ասում է՝ այն ժամանակ գենետիկայի անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ ժամանակվա գրեթե բոլոր դիակները եղել են ճանաչելի։ Իսկ եթե ճանաչելի են, ապա նման փորձաքննության կարիք չկա։

Գարիկ Աղաբեկյանըորպես ամփոփում նշեց՝ մեդալ է տրվում նախարար Ավանեսյանին, որից մեկ շաբաթ անց նա ներողություն է խնդրում 44-օրյա պատերազմի մասնակիցների մարմինները ոչ պատշաճ պահելու համար ` Դատաբժշկական բյուրոյի տնօրենի փոխարեն։

Սառնարանի վերաբերյալ։ Վարչապետի պաշտոնակատարը նաև հպարտացավ, թե իր վերջին 3 տարվա մեջ այստեղ ևս վիճակը բարելավվել է, և մենք կարող ենք 250 դի պահել։

Փորձագետն ասում է․ «Պարոն վարչապետ, 250 դիակ գուցեև հնարավոր է  պահել ողջ Հայաստանի մորգերում, որոնք ունեն սառնարաններ, բայց էդ դեպքում էդ դիակները ինչու՞ են տարվում տեղեր, որտեղ սառնարաններ չկան։ Եթե ունենք սառնարանային բազա»։ 

Պատասխանը մենք հուշեցինք՝ 44-օրյա պատերազմի զոհերը շատ ավելի շատ են։ Թերևս, համաձայնելով՝ Գարիկ Աղաբեկյանը կարծիք հայտնեց՝ ժամանակ խնայելու համար ճանաչելիդիերի դատաբժշկական հերձում պետք չէր կատարել։ Պետք էր որպես մահվան պատճառ գրել՝ « կյանքի հետ անմահատեղելի վնասվածքներ», մշակել մարմինները և հողին հանձնել։ Եվ ոչ պարկերում, ասես կարտոֆիլի, նետել պատերազմում զոհված մեր տղաների մարմինները։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրապարակված հերթական սարսռեցնող տեսանյութից հետո, երբ երևում էր, թե ինչպես են զոհվածների մարմինները քարշ տալիս, գցում գետնին, ոմանք գրում  էին՝ լավ, բոլոր սուպերմարկետներն ունեն անվավոր պատգարակներ, հնարավոր չէ՞ր ձեռք բերել։

«Պատիվ ունեմ» դաշինքից առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն էլ ընդգծեց․ «Նախորդ իշխանությունների ղեկավարման օրոք, տարիներ շարունակ Գորիսում, Գավառում, Գյումրիում բացվել են դատաբժշկական կենտրոններ։ Ամբողջովին վերանորոգվել և վերազինվել է Ապարանի դատաբժշկական կենտրոնը, և մեր երկրում եղել են բազմաթիվ սեկվենատորներ․ 2012 թվականից սկսած»։

Հիշեցնենք, որ սեկվենատորը ԴՆԹ հետազոտություն անցկացնելու, այսինքն՝ նույն գենետիկ փորձաքննություն իրականացնելու համար է։ Կա նաև Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոն։

Աղբյուր` Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>