Ովքե՞ր են դեմ քվեարկել Արփինե Հովհաննիսյանին
Դիտել նաև
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել: Արդյունքում Հովհաննիսյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց 73 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ, ևս 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Եթե նկատի ունենաք փաստը, որ ՀՀԿ թեկնածուների դեմ քվեարկելու մասին ի սկզբանե հայտարարել էր «ԵԼՔ» դաշինքը՝ իր 9 պատգամավորներով, 22 դեմ ձայնն անհասկանալի էր (նույն «Ծառուկյան» դաշինքի քվեարկության մասնակցած բոլոր պատգամավորներին հանձնարարված էր կողմ քվեարկել Արփինե Հովհաննիսյանին):
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

