Հայաստանը և Վրաստանը հունիսի 15-ից կվերսկսեն երկաթուղային հաղորդակցությունը
Դիտել նաև
Փաշինյանի «շուստրիությունը» ծանր հետևանք է ունենալու.Ալեն Ղևոնդյան
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը
ԵՄ-ին նոր ուտող բերան պետք չէ, Հայաստանը չի դառնա ԵՄ անդամ. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում
Եթե իշխանափոխություն չլինի, Հայաստանը փուլային կազմաքանդվելու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Վրաստանը եւ Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին գնացքը մեկնելու է հունիսի 15-ին Երեւանից Բաթումի: Այս մասին երկուշաբթի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուռնավան:
«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից Թբիլիսիով կմեկնի Բաթումի: Դա նշանակում է, որ մեր դաշնակից հարեւան պետությունից զբոսաշրջիկները կգան Վրաստան, Սեւ ծովի մեր հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է Թուռնավան:

