Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճան» գոչելու համար
Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար։
Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝ վերջերս իմքայլականների կողմից ընդունվաղ ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։
Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»։ Դրա պատճառով խոսքի ազատությունը իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից։
* * *
Եվս մեկ քաղաքացի, որը գոչել է «Նիկո՛լ, դավաճան»։ Ըստ Մեդիապորտի՝ de facto վարչապետին ուղեկցող Պետական պահպանության ծառայության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն։
Հիշեցնում եմ, որ Ն.Փաշինյանը 3 օր առաջ գրեթե բաց տեքստով հրապարակավ նման հրահանգ էր հնչեցրել։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

