Ադրբեջանում Իսրայելի դեսպանը՝ Արցախի գրավյալ հայկական տարածքներում գովազդո՞ւմ է Ադրբեջանը. Տեսանյութ

Իսրայելը օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում և օգնեց օկուպանտներին գրավել Արցախի շրջանները, այլև պատերազմից հետո շարունակում է ակտիվորեն առաջ տանել պաշտոնական Բաքվի օրակարգը:
Այսպիսով, Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը այցելել է Կովսական (Զանգելան), որտեղից հրապարակել է տեսանյութ և գովազդել Ադրբեջանը, Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը հայկական Արցախի գրավյալ տարածքներում:
Հուսով ենք, որ մեր ընթերցողը չի մոռացել, որ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության տարիներին բացեց Իսրայելում Հայաստանի դեսպանատունը, ինչի արդյունքում նա փչացրեց մեր հարաբերությունները Իրանի հետ, այդ իսկ պատճառով պատերազմի առաջին 2 շաբաթներին Իրանի օդային տարածքը փակ էր երկիր զենք մատակարարելու համար: Իսկ այժմ Իսրայելը օգնում է Ադրբեջանին՝ զարգացնելու Արցախի գրավյալ տարածքները:
Zham.am
Israeli agriculture technology and expertise will be incorporated in the first Smart City in Zangilan, #Azerbaijan. Amb @GeorgeDeek visited the site to see where this exciting #Israel-#Azerbaijan-#Italy cooperation will take place. We hope you love good cheese! pic.twitter.com/xis9CB5wNN
— Israel in Azerbaijan (@IsraelinAZ) June 7, 2021