Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Արմեն Բադալյան. Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը

Քարոզարշավի մեկնարկի նախօրեին ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին պայմանական կարելի է բաժանել երկու մասի` ազդեցիկ և ֆոնային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ազդեցիկները 4-ն են՝ «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մյուսները «երանգային» կամ «ֆոն» ստեղծող ուժերն են:

Վերջիններիս՝ սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու շանսերը խիստ կասկածելի են, գրեթե զրոյական, քանի որ չունեն համապատասխան ընտրազանգված: Քաղտեխնոլոգի խոսքով՝ նրանց բոլորի ստացած քվեների հանրագումարը չի կարող գերազանցել 7 տոկոսի շեմը:

«Նրանց քարոզարշավը հիմնականում լինելու է աղմկոտ, այսինքն` նրանք տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ կտան, տարբեր քննարկումների կմասնակցեն, աղմուկ կբարձրացնեն և կխանգարեն միմյանց, բայց 4 ազդեցիկներին չեն խանգարի»,-ասաց նա:

Ազդեցիկ ուժերից հիմնական ֆավորիտները 2-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Հենց նրանց միջև է լինելու վարչապետի պաշտոնի համար մղվող հիմնական պայքարը:

«Այդ երկու ուժերի համար հաղթանակը գին ունի. և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» դաշինքի ղեկավարների համար գինը վարչապետի պաշտոնն է, ոչ թե 20-25-30-40, անգամ 49 մանդատ ստանալը»,-նշեց քաղտեխնոլոգը:

Նրա դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն կպայքարի Ազգային ժողովում այս պահին ունեցած տոկոսային հարաբերակցությունը պահպանելու, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ խորհրդարանում որոշակի մանդատներ ստանալու համար:

Բադալյանի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերն էլ քարոզարշավի փուլ են մտնում բավականին լուրջ թերություններով: «Հայաստան» դաշինքն, օրինակ, իր քաղաքական լիդերի կերպարը ներկայացնելու խնդիր ունի: Գրագետ քարոզարշավի դեպքում միայն դաշինքը կարող է քվեների թիվն ավելացնել:

«Հայաստան» դաշինքին դեռևս չի հաջողվել լիարժեք ներկայացնել իր ղեկավարի կերպարը, որն այս պահի դրությամբ բավականին պահանջարկ ունի։ Այս երկու շաբաթվա ընթացքում նրանք կարող են այդ թերությունը վերացնել և բավականին հաջող արդյունք գրանցել»,-ընդգծեց նա։

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ քաղտեխնոլոգի, հասկանալի պատճառներով, չի կարող որակյալ քարոզարշավ իրականացնել, հետևաբար՝ նրան այլ բան չի մնում, քան հասարակության մեջ նախկինների մասին վատ հիշողությունները թարմացնել:

«Պատերազմը, կապտուլյացիան… Փաշինյանը բավականին մեծ հակավարկանիշ ունի և քարոզարշավի հիմնական շեշտը դնում է նախկիններին քննադատելու վրա։ Հայաստանում կա մի ընտրազանգված, որը մերժում է նախկիններին, այդ իսկ պատճառով այդ խումբը հանդիսանալով իշխող քաղաքական ուժի հիմնական թիրախը՝ ընդունում է նաև նրա քարոզչությունը»,-հավելեց Բադալյանը։

Նրա կարծիքով՝ քարոզարշավի ընթացքում այս համամասնությունը կարող է փոխվել: Ամեն ինչ ավելի հստակ կլինի քարոզարշավի ավարտից հետո միայն, երբ քաղաքական ուժերի աշխատանքը հնարավոր կլինի արդեն գործնականում դիտարկել:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։

Քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>