Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

«Ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա աջակիցներին անվտանգային հարցերը չեն հետաքրքրում». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի տպավորությամբ՝ իշխանությունները մտածում են, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, իսկ ՀՀ տարածքը գտնվում է ՀԱՊԿ որոշակի երաշխիքների տակ:

«Այսինքն՝ իշխանությունները մտածում են, որ ոչ թե իրենց պետք է որևէ բան անեն, այլ ՀԱՊԿ-ն պետք է գործողություններ իրականացնի, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիներն առաջխաղացում ունենան: Հետևաբար, հնարավոր է նաև սրանով բացատրել այն, որ վերջին 6-7 ամսվա ընթացքում բացարձակապես ոչ մի աշխատանք չի իրականացվել: Այսինքն՝ իրենք իսկապես կարծում են, որ այստեղ ՀԱՊԿ հովանոցը տարածվում է, և մենք անվտանգության երաշխիքներ ունենք, բայց իրականում իրավիճակը այլ է այն առումով, որ եթե դու ոչ մի քայլ չես ձեռնարկում, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն կարող գալ և քո ամեն մի թփի, ծառի, անգամ լճի 30 տոկոսի համար որևէ բան անել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպող քաղաքացիների հիմնական հարցադրումները սահմանների անվտանգության, երկրի պաշտպանունակության բարձրացման, Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ են, իսկ Փաշինյանի աջակիցները նրան միայն ասում են՝ «թավիշը շատ ա, պարոն վարչապետ. սա ինչո՞վ է պայմանավորված, Փաշինյանի աջակիցների համար երկրի անվտանգության և պաշտպանության հարցերն ինչո՞ւ բացարձակ կարևոր չեն, կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն իր հանդիպումների ժամանակ չի խոսում Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրների, ստեղծված իրավիճակի մասին։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, այնպես էլ Փաշինյանենց այդ հարցերը չեն հետաքրքրում, դրա համար այդ մասին չեն խոսում: Որպեսզի հարցի պատասխանն ամբողջական լինի՝ վերադառնանք 2018թ.: Այդ ժամանակ նրանց հիմնական կարգախոսը կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ պայքարն էր, մարդկանց մոտ կար օբյեկտիվ ընկալում, օբյեկտիվ սպասում այն բանի, որ, օրինակ՝ Քոչարյանի 4 միլիարդը հես է՝ ձեռքից խլելու են, բաժանեն, Սաշիկ Սարգսյանի 50 տոկոս փայերը վերադարձնելու են, և մարդկանց կյանքը բարելավվի. Քանի որ երեք տարվա ընթացքում այս հիմնական խնդիրը չի լուծվել՝ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի լուծվել: Եվ քանի որ իշխանությունն ասում է, թե նրանք խանգարում են, Փաշինյանն ի՞նչն է ասում. ասում է՝ դուք մեզ տվել եք թավշյա մանդատ, հիմա տվեք պողպատյա մանդատ, որ մենք կարողանանք այս խնդիրները կարգավորել: Քաղաքագիտական, վերլուծական հանրույթը Փաշինյանին քննադատում է նրա համար, որ տապալեց բանակցային գործընթացը, ինչը հանգեցրեց պատերազմի, որ խնդիրներ առաջացրեց հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերություններում, բայց հասարակության մի ստվար զանգվածի մոտ, ումից ավելի հեշտ է էմոցիա խլել, հիմնական բողոքի պատճառը հենց դա է՝ ինչո՞ւ 4 միլիարդը չխլեցիք և մեզ չբաժանեցիք, և դրա համար տրամաբանական է, որ իրենք խոսելու են նմանատիպ երևույթների մասին»,-ի պատասխան՝ ասաց նա:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ 2018թ. բազում օբյեկտիվ խնդիրներ կային, որոնք հանգեցրին իշխանափոխության, բայց ըստ նրա՝ այդ խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլ ավելի խորացան և շատացան. «Սոցիալական խնդիրները չլուծվեցին, դրան էլ գումարվեցին անվտանգային խնդիրները: Իշխանությունների ապագայի տեսլականը հետևյալն է. ասում են՝ ժողովուրդ ջան, դուք 30 տարի վատ եք ապրել, դրա հիմնական պատճառը եղել է Արցախի խնդիրը, ինչը հանգեցրել է նրան, որ ոչ միայն դուք վատ էիք ապրում, այլև ձեր երեխան կարող էր գնալ Արցախ՝ զոհվել, և հիմա ճիշտ է՝ ես չեմ կարողացել լուծել այդ ապրելու խնդիրը, բայց դուք էլ Արցախում չեք զոհվելու»:

Դիտարկմանը՝ զոհվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, նա արձագանքեց. «Նրանք դա չեն ասում»:

Հարցին՝ իսկ այդ մարդիկ չե՞ն տեսնում, որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից զինվորներ են առևանգում, ծեծում, սպանում, նա պատասխանեց.

«Դուք այդ հարցը, երևի, պետք է տայիք երեկ Սարյան փողոցում գինու փառատոնին մասնակցող մեր հազարավոր քաղաքացիներին: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրականությունը, մեղմ ասած՝ տարբերվում է: Հիմա տեսեք՝ եթե անվտանգության առումով նրանք կարծում են, որ հարցը կարգավորել են, երկրորդ բաղադրիչը ոչ միայն օլիգարխիայից խլելն է, այլ նաև թուրքական կապիտալի ներհոսքը:

Սա ակնհայտ է, և իշխանական շրջանակները հենց դրան են սպասում: Իշխանություններն ասում են՝ ժողովուրդ ջան, դուք էլ չեք զոհվելու, հես է՝ թուրքերից էլ գումարները կգան, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած՝ քիրվայություն կանենք հետները, լավ կապրենք: Նրանց ապագայի տեսլականը սա է: Եվ եթե 1-2 ամիս հետ գնանք, հիշեք՝ ինչ ագրեսիվ պրոթուրքական քարոզչություն էր իրականացնում Հայաստանում, երբ ամենա «ճ» դասի չինովնիկից մինչև իշխող խմբակցության անդամ խոսում էին այն մասին, որ թուրքերի հետ մեզ կոոպերացիա է պետք, մենք պետք է առևտուր անենք: Այս մարդկանց ընկալումներում իրավիճակն իսկապես այսպիսին է՝ Արցախի խնդիրը չկա, մենք էլ թուրքերի հետ առևտուր կանենք և լավ կապրենք»:

Նա նկատեց՝ Սիրիան Հայաստանի համեմատ ավելի հզոր պետություն էր, նավթային պաշարներ ուներ, Էրդողանն ասում էր՝ Ասադն իր եղբայրն է, Թուրքիան Սիրիայում ներդրումներ էր անում, բայց հենց խնդիր առաջացավ՝ Սիրիան մաս-մաս արեցին. «Իսկ Սիրիան մի պետություն է, որը ՄԱԿ անդամ է, միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի. սա էլ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների դրսևորումն է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ, որովհետև Տեր-Պետրոսյանն էլ է կարծում, որ, եթե ՄԱԿ անդամ պետություն ես՝ միջազգայնորեն ընդունված սահմաններով, քեզ հետ ոչինչ չի կարող տեղի ունենալ. Իհարկե, կարող է տեղի ունենալ, տեսեք՝ Սիրիայում ինչ եղավ: Մեկն ինձ կարո՞ղ է ասել՝ ինչու Սիրիայում դա եղավ, իսկ Հայաստանում չի կարող լինել»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա ընդգծեց. «Եթե խաղաղ ճանապարհով, այսինքն՝ ընտրություններով, Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, առաջին 1.5 տարում ցանկացած իշխանություն պետք է իր հիմնական ջանքերը ներդնի նրա վրա, որ երկրում կառավարելիությունը վերականգնվի: Անկախ նրանից, թե ով կդառնա իշխանություն, այդ իշխանական համակարգը պետք է ներառական լինի, բոլոր հնարավոր գործող և կարող ուժերը պետք է ներառված լինեն իշխանական նոր համակարգի մեջ: Իսկ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ճգնաժամը շատ ավելի է խորանալու, և այն լուծումները, որոնք իրենց առաջարկում էին նոյեմբերի 9-ից հետո, իրենց համար երազանք է թվալու, ես վստահ եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>