Ռուսաստանը Հայաստանին ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր կմատակարարի
Դիտել նաև
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
2017 թվականին Ռուսաստանը մտադիր է ՀԱՊԿ անդամ երկրներ զինատեսակների նոր համակարգեր մատակարարել, այդ թվում նաև Հայաստան: Այդ մասին «Sputnik» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«2017 թվականին Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումները Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ վերը նշված պայմանավորվածություններին համապատասխան: Դա, առաջին հերթին, ավիացիոն տեխնիկա է, մասնավորապես ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր և զրահապատ տրանսպորտային միջոցներ», - ասաց Շուգաևը:
Zham.am

