«Դու հենց մեռնես, քո մարմինն էլ ըտենց կտանեն, կքցեն պադվալ». Արսեն Ղուկասյանը՝ Հովիկ Աղազարյանին. Տեսանյութ
«Երեկ հարցազրույց ա տվել ինչ-որ պատգամավոր, Հովիկ Աղազարյան ինչ որ, չեմ էլ ճանաչում: Էդ մարդն իրան թույլ ա տվել հետևյալ բառերն ասել, որ ըտենց բաները եղել են, կան, կլինեն: Լսի՛, պարո՛ն դեպուտատ, դու հենց մեռնես, քո մարմինն էլ ըտենց կտանեն, կքցեն պադվալ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավորի հարցազրույցին, որտեղ վերջինն անդրադարձել էր Աբովյանի դիահերձարանի տեսարանին՝ նշելով՝ «բա որ սարքած լինի»:

