Քեզնից ավելի նախկին կա՞, Վանո Սիրադեղյանի բաջանաղ , «Ռոսիա» կինոթատրոնը պա՞պդ էր սարքել ու քեզ ժառանգություն տվել
Հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով հանրությանը հայտնի է Գռզո հնչեղ անունով, Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ վերջին 3 տարում ինքը տեսել է առաջընթաց,մենաշնորհները վերացել են , ինքը գնալու է խորհրդարան, որպեսզի պաշտպանի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, անձամբ լծվել է նախկինների վերադարձը կանխելու գործին։Քեզնից ավելի նախկին կա՞, Վանո Սիրադեղյանի բաջանաղ , «Ռոսիա» կինոթատրոնը պա՞պդ էր սարքել ու քեզ ժառանգություն տվել։ Նիկոլի իշխանության օրոք առաջընթա՞ց ես տեսել, բա Եռաբլուրի բազմապատկված տարածքը չե՞ս տեսել, կարտոֆիլի պարկերի մեջ նեխող մեր հերոսների դիակները չե՞ս տեսել, չե՞ս լսել պարգեւավճարների անվան տակ պետբյուջեի տասնակ միլիոնավոր դոլարների թալանի, մեկ անձից հրատապ գնումների անվան տակ բյուջեի գումարների մսխման մասին։ Նիկոլ Փաշինյանը շուտով փախչելու է, դո՞ւ էլ ես փախչելու, քո բիզնեսները ո՞ւր ես տանելու։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

