«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության

Ինչ ասել են, այն էլ արել եմ․ նախարարությունից շատ լավ տեղյակ են դիահերձարանի պայմանների մասին․ Աբովյանի դիահերձարանի նախկին տնօրենը՝ զինվորների դիերի ոչ պատշաճ պահման մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբnվյшնի դիահերձարա­նից հրապարակված ահա­սարսուռ կադրերից հետո, ինչպես հայտնի է, «Դատաբժշկա­կան գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճ­յուղի վարիչը և այս գործընթա­ցում ընդգրկված 2 աշխատա­կից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Պատերազմում զոհված տղաների մարմինների հանդեպ այդ անհարգալից վերաբերմունքը բացահայտվելուց հետո նախ նախարարությունը հայտարարություն տարածեց. «Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տե­ղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնա­գիտական պահանջներին, այնուա­մենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղա­փոխել այլ դատաբժշկական կեն­տրոնի սառնարանային հատված՝ զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն մեկ օր անց առողջապահության նա­խարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման համար, ապա աշխա­տանքից ազատեցին դիահերձարանի վարիչին և 2 աշխատակցի: Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ չի կարող կառավարությունը կամ առողջապա­հության նախարարն ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել, թե ինչ վիճակ է:

Մենք զրուցեցինք դիահերձարանի արդեն նախկին վա­րիչ Անրի Ավագյանի հետ:

-Խնդրում եմ ասեք՝ երբվա­նից և ո՞ւմ հրահանգով են պատե­րազմում զոհված տղաների դիերն ու մասունքներն Աբովյանի դիա­հերձարանում հայտնվել:

-Իսկ ինչո՞ւ նախարարությանը չեք հարցնում:

-Նախարարությանն էլ ենք հարցնում:

-Ես մի բան կարող եմ ասել, որ իմ հնարավորության սահմաններում կարողացել եմ անել առավելագույնը: Իսկ դիերն իրենց ցուցումով մայիսի 28-ին են բերվել Աբովյան:

-Ո՞ւմ ցուցումով:

-Իմ վերադասի:

-Նախարարությա՞ն, թե՞ ՊՈԱԿ-ի:

-Իմ վերադասությունը մինչև նախարարություն գնում է:

-Այսինքն՝ ի սկզբանե նա­խարարությունում տեղյա՞կ են եղել, որ ձեզ մոտ դիերի պահման պայմաններ չկան:

-Ո՞նց կարող են չիմանալ պայմանների մասին, իրենք են տնօ­րենները, ո՞նց կարող են չիմանալ, թե ինչ հագեցվածություն ունի տվյալ ստորաբաժանումը:

-Ենթադրենք՝ չգիտեին, Դուք չե՞ք ասել, որ պայմաններ չկան, պայմաններ ստեղծեք, երկրորդ՝ մայիսի 28-ին որտեղի՞ց են բերել և ինչո՞ւ:

-Դա մեկ օրում հնարավոր չէր կազմակերպել, 28-ին են բերել դիերը, փորձեցինք կազմակերպել, ուղղակի ստացվեց այն, ինչ ստացվեց: Բերվել են Մեծամորից, այնտեղ սառնարա­նը խափանվել էր, արագ, հրատապ ֆորսմաժորային իրավիճակ էր, պետք է արագ կարգավորվեր հարցը՝ մինչև հետագա լուծումները:

-Քանի՞ դիակ եՆ տեղափոխել ձեզ մոտ:

-Ամսի 28-ին 21 հատ է բերվել, բայց սառնարանում մեր հնարա­վորությունը 10-ն է, 10-ը պահվել է սառնարանում:

-Իսկ 28-ից հետո էլի՞ է բերվել, որովհետև լուսանկարներում անհամեմատ ավելի մեծ թվով պարկեր են երևում:

-Չէ, չի բերվել, էնտեղ մա­սունքներ էլ կան, դրա համար:

-Իսկ ինչո՞ւ հարցն արագ չկարգավորվեց, ե՞րբ են տարածվել այդ լուսանկարները, ո՞ր պահին են լուսանկարել-տեսանկարել:

-Արվել է ամեն հնարավորը՝ հարցը կարգավորելու համար:

-Բայց դիահերձարան այցելած հարազատները, ԱԺ պատգամա­վոր Նաիրա Զոհրաբյանն ասում էին, որ ճանճապատ, բորբոսած սենյակներ են, գարշահոտը խեղդում է, մեկ օրվա ընթացքում հնարավո՞ր է նման բան լիներ, նախարարությունն էլ առաջին պարզաբանման մեջ ասում էր, թե Աբովյանում պահման պայմանները համապատասխանում Են մասնա­գիտական չափորոշիչներին:

-Իհարկե, կլիներ: Դրանք շատ հին դեպքեր են, անհայտ դեպքերն են, ի սկզբանե այդ վիճակում են եղել:

-Դուք ասում եք՝ անհայտ, բայց նախարարության պարզաբանման մեջ ասվում է, թե շատերի ԴՆԹ անալիզներն արված էին, պարզա­պես ծնողները չեն վերցրել:

-Այո, դրանց մեջ շատ դեպքեր կան, որ ճանաչված են, բայց չեն վերցնում: Նախարարությունում կան այդ անունները, իրենք՝ հարա­զատները, գիտեն, որ հաստատված է, բայց չեմ կարող ասել, թե ինչու չեն ուզում հավատալ կամ տանել:

-Ձեզ մոտ մինչև մայիսի 28-ը եղե՞լ են պատերազմում զոհվածնե­րի դիեր կամ մասունքներ, քանի՞սը և ի՞նչ պայմաններում են պահվել:

-Այո, կային, բայց թիվ չեմ կարող ասել:

-Որտե՞ղ էին այդ պարկերը, դրանք ի՞նչ սենյակներ են:

-Դա նկուղային հատված է, ջերմամեկուսացված հատված է, իզոլացված սենյակներ, որպեսզի 30-40 աստիճանի տակ չմնային, որոշում են կայացրել էդտեղ տեղափոխել, ես էլ՝ ինձ ինչ ասել են, այն էլ արել եմ, մինչև իրենք հետագա հարցերը կարգավորեն: Հետո տեղափոխեցին Մարտունի:

-Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են մուտք գործել նկուղային հատված ու լուսանկարել:

-Չեմ կարող ասել, ես այդ հատվածում չեմ եղել: Գուցե հարա­զատները, լրագրողները, ես իսկա­պես չեմ տեսել, այդ պահին այդտեղ չեմ եղել:

-Իսկ Դուք Ձեր վերադա­սին ասե՞լ եք, որ դրանք պատշաճ պայմաններ չեն, պետք է պայմաններ ստեղծել, նոր դիերը տեղափոխել:

-Թողնում եմ, որ այդ վերլուծությունը Դուք անեք: Ես մեկնաբանություն չեմ ուզում անել:

-Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կառավա­րությունը կամ նախարարը չէին կարող պտտվել բոլոր դիահերձա­րաններով, տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում մարմիննե­րը, այսինքն՝ իրենք տեղյակ չե՞ն եղել, թե ինչ պայմաններում եք պահել դիակներն ու մասունքները:

-Այդպես չէ, իրենք չէին կարող տեղեկացված չլինել, իրենք շատ լավ տեղյակ են դիահերձարանի հա­գեցվածությանը:

-Նախարարությունը սկզբում պարզաբանեց, որ նորմալ պայմաններ են, Դուք ասում եք՝ նկուղային ջերմամեկուսացված հատված է, հիմա կոնկրետ ասեք՝ դա պատշա՞ճ պայման է դիակ պա­հելու համար, թե ոչ:

-Ֆորսմաժորային, անելանելի վի­ճակ է եղել, այդ պահին արագ տենց պետք է արվեր: Ընդ որում՝ շինարա­րությունը գնում Էր, էդ հատվածում նախասրահ կա մեջը, իրենք սկզբից էդտեղ են եղել, բայց քանի որ շի­նարարական աշխատանքներ էին գնում, ստիպված փոքր սենյակում են դասավորվել, որ հետո նորից բերվեր մեծ սրահ:

-Իսկ այլ դիահերձարաններ չկա՞ն, որ Մեծամորից պետք է այնտեղ տանեին, քանի որ, ինչպես ասում եք, ձեր հաստատության պայմաններն այն չեն:

-Բոլորը ծանրաբեռնված են եղել, և մոտիկության առումով է նաև Աբովյան բերվել, որպեսզի հետագա­յում կարողանան արագ այդ հարցե­րը կարգավորել:

-Բայց պարզվեց՝ Մարտունին ծանրաբեռնված չէ, ի՞նչն էր խանգարում, որ ամենասկզբում Մարտունի տեղափոխեին, հեռու էր, դրա համա՞ր:

-Չգիտեմ, իրոք չգիտեմ՝ ինչն էր խանգարում, իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել:

-Իսկ հնարավոր չէ՞ր, որ մարմինները չլցնեիր իրար վրա, գոնե սեղանների վրա շարեիր:

-Չկա, պատկերացնում եք՝ չկա, երկու պատգարակ է ընդամենը ամբողջ դիահերձարանում:

-Իսկ ուզե՞լ եք Ձեր վերադասից:

-Կարծում եմ՝ ոչ թե պետք է ուզել... ֆորսմաժորային, անելանելի վիճակ է:

-Դուք Ձեզ ոչ մեղավոր եք հա­մարում, ոչ էլ պատասխանատու, ասում եք, որ բոլոր հնարավոր մի­ջոցներն արել եք, ֆորսմաժորային իրավիճակ էր...

-Բացարձակ:

-Այդ դեպրում ինչո՞ւ Ձեզ աշխատանքից ազատեցին:

-Ես հուսով եմ՝ հարցը կշտկվի:

-Կվերականգնվե՞ք, բայց սա իրավական առումով նաև հանցանք է....

-Հուսով եմ՝ կհասկանան, թե ինչն է խնդիրը: Ուղղակի նուրբ հարց էր, մեկնաբանություններ տվին, չես կա­րող ասել, թե ինչ, ոնց... Ի դեպ, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել: Այսքանով վերջացնենք»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>