«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության

Արսեն Թորոսյանը 11,5 մլն դրամի պարգևավճար է ստացել, Ծաղկաձորում հողամաս ձեռք բերել. հայտարարագիր

Պարզվում է, վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը համարվում է Փաշինյանի կառավարության ամենավստահելի կադրերից մեկը, գերադասում է իր գումարները պահել արտերկրում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Թորոսյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ նախկին նախարարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 Եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։

Նախկին նախարարը նաև 32,000 ԱՄՆ դոլարի ավանդ է հայտարարագրել, սակայն թե որ բանկում, նշված չէ։ Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդը տարեվերջին կազմել է շուրջ 30.000 ԱՄՆ դոլար։ Նկատենք, որ եթե ավստրիական բանկի պարտատոմսերի փոխարեն Թորոսյանն իր գումարները որպես ավանդ դներ հայաստանյան ցանկացած բանկում, ապա տերեվերջին առնվազն 600 Եվրո կվաստակեր։ Եթե նախկին նախարարը մտածել է իր եկամուտների դիվերսիֆիկացման մասին գումարների զգալի մասը դուրս հանելով երկրից, ապա շարքային քաղաքացիներն ինչպե՞ս պետք է վստահեն ՀՀ բանկային համակարգին, առավել ևս կառավարությանը։

Ի դեպ, մի շարք երկրներում (օրինակ՝ Ռուսաստանում) պետական պաշտոնյաներին արգելված է դրսում ունենալ ակտիվներ, քանի որ այդ ակտիվները կարող են դառնալ տվյալ պաշտոնյայի վրա արտաքին ազդեցության գործոն։ Իսկ ինչ վերաբերվում է նախկին նախարարի հիմնական եկամուտներին, ապա Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնում, որպես աշխատավարձ ստացել է 18,6 մլն դրամ (հարկերը պահած)։ Ստացված աշխատավարձի չափը համեմատելով նախարարի պաշտոնային դրույքաչափերի՝ օրենքով նախատեսված հաշվարկման գործակցի հետ, ստացվում է, որ նախորդ տարի Թորոսյանը շուրջ 11,5 մլն դրամի պարգևավճար է ստացել (հարկերը պահած)։

Նախորդ տարի հիշյալ պաշտոնյան 1116 ԱՄՆ դոլարի եկամուտ էլ ստացել նաև փոխառության դիմաց։ Որպես անշարժ գույք Թորոսյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող  բնակելի տուն, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հողատարածք, որը նա 13,6 մլն դրամով ձեռք է բերել 2020թ. սեպտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>